Արդյո՞ք Այս Աշխարհի Աստվածը Սատանան է.

Արդյո՞ք Այս Աշխարհի Աստվածը Սատանան է.
Original English Articlehttps://americanvision.org/6612/is-satan-the-god-of-this-world/
Gary DeMar
Ժամանակակից քրիստոնյաները ամեն տեսակի պատճառ են փնտրում որպեսզի խուսափեն մասնակցել ներկայի կրոնա-բարոյա-մշակութային պատերազմներին:  Ամենադիվային պատճառը որ նրանք գտնում են այն է, որ Սատանան այս աշխարհի իրական աստվածն է:  Սա, ըստ նրանց, նշանակում է որ այս աշխարհը դիվային մի վայր է:  Բայց եկեք տեսնենք թէ Աստվածաշունչը ինչ է ասում սրա վերաբերյալ:

Սատանան արարած է, ստեղծված էակ:  Մնացած արարածների պես նա սահմանափակումներ ունի:  Նույնիսկ Հին Ուխտի ժամանակ Սատանային Աստված պետք է թույլտվություն տար որ նա գործեր (Հոբ 1:6-12, 2:1-7):  Հիսուսի խաչելությունից, հարությունից, և համբարձումից ի վեր Սատանայի վրա դրված սահմանափակումները բազմապատկվել են:

 Աստվածաշունչը ցուցադրում է որ <<եթե մենք դևին դիմադրենք, ապա նա մեզնից կփախչի>> (Հակոբոս 4:7):  Միակ զորությունը որ Սատանան ունի Քրիստոնեայի վրա այն զորությունն է որ մենք ենք կամենում նրան տալ, և այն զորությունը/թույլտվությունը որ Աստված է նրան տալիս (2 Կոր. 12:7-12):  Աստվածաշունչը մեզ ասում է որ Սատանան պարտված է, զինաթափված է, և թուլացված է (Կող. 2:15, Հայտ. 12:7, Մարկոս 3:27):  Նա <<ընկած է>> (Ղուկաս 10:18) և գետին նետված է (Հայտ. 12:9):  Նա <<ճզմվեց>> առաջին մի քանի դարի քրիստոնեաների ոտքի տակ, ու նաև ակնարկով, նա ճզմվում է բոլոր դարերի բոլոր Քրիստոնեաների ոտքերի տակ (Հռոմ 16:20):  Նա Քրիստոնեաների վրա <<իշխանություն>> է կորցրել (Կող 1:13):  Նա <<դատապարտվել>> է (Հովհ. 16:11):  Նա չի կարող <<դիպչել>> Քրիստոնեային (1 Հովհ. 5:18):  Նրա գործերը կործանվել են (1 Հովհ 3:8):  Նա <<ոչինչ>> չունի (Հովհ. 14:30):  Նա պետք է <<փախչի>> երբ նրան <<դիմադրեն>> (Հակոբոս 4:7):  Նա <<կապված>> է (Մարկ 3:2, Ղուկաս 11:20):  Եվ վերջիվերջո, դժողքի դարպասները չեն կարող դիմակայել Տեր Հիսուս Քրիստոսի առաջ ընթացող եկեղեցուն (Մատթ. 16:18):  Իհարկե Սատանան ողջ է, բայց նա առողջ չէ, երկիր մոլորակի վրա:

Ուրեմն, Պողոսը ի ՞նչ նկատի ունի երբ նա Սատանային նկարագրում է որպես <<այս աշխարհի աստված>>, կամ, բառացիորեն, <<այս ժամանակաշրջանի աստված>> (2 Կոր. 4:4):

Եթե որոշ մարդկանց ասածներին լսենք, սա նշանակում է որ Սատանան ունի ամենայն զորություն և իշխանություն այս ժամանակաշրջանում և այս մոլորակի վրա, այսինքն, նա ամենազոր է և երկիր մոլորակի իշխանն է:  Ըստ նրանց, ինչպես որ Աստված է երկնքի և գալիք ժամանակների Աստված, այդպես էլ Սատանան է այս աշխարհի և ներկա չար ժամանակների աստված:   Այս դուալիստական/ երկսայրաբանական տեսակետը միգուցե Հունական փիլիսոփայության մեջ տեղ ունի, բայց այսպիսի հավատքը աստվածաշնչական աստվածաբանության մեջ ոչ մի տեղ չունի:

Մինչ ճիշտ է որ ասվում է որ դևը այս ժամանակաշրջանի աստվածն է, մենք նաև գիտենք որ բոլոր <<ժամանակների թագավորը>> Աստվածն է (1 Տիմոթ. 1:17):  Պողոսը այստեղ պարզապես ասում է որ Սատանան ընտրված աստվածն է բոլոր նրանց ովքեր որ Հիսուսին մերժել են որպես Աստծո ճշմարիտ ժառանգը ամեն ինչի վրա (Մատթ. 22:1-14):  Սրանք են իսկական հակաքրիստոսները (2 Հովհ 2:7, 1 Հովհ. 2:18):  <<Ամեն իշխանություն>> պատկանում է Հիսուսին, և երկնքում և երկրի վրա (Մատթ. 28:18-20):  Ավելին, մենք գիտենք որ Հոբի ժամանակներից ի վեր Սատանայի զորությունը չի ավելացել:  Նա դեռևս մինչև օրս թույլտվություն խնդրող արարած է, նամանավանդ նոր և ավելի լավ ուխտի ժամանակներում, որի բացումը Հիսուս Քրիստոսը արեց:  Ինչպես որ վերը նշված համարներն են պարզեցնում, Սատանան երկրորդ կարգի արարած է որը դուրս է վռնդվել և որը դատապարտված է:  <<Այս աշխարհի իշխանը դուրս պիտի վռնդվի>> (Հովհ. 12:31), <<այս աշխարհի իշխանը դատապարտվել է>> (16:11):

Իսկ ի ՞նչ նկատի ունի առաքյալը երբ նա Սատանային նկարագրում է որպես <<այս ժամանակի աստված>>:  Առաջին հերթին, մենք երբեք չպետք է թողնենք որ մի հատիկ համարը վերջնական բացատրություն տա որևէ վարդապետական հավատքին:  Աստվածաշնչի համարը պետք է համեմատվի այլ համարների հետ:  Հակասություններ գոյություն չունեն:  Օրինակ, Աստվածաշունչը չի կարող միակ ճշմարիտ Աստծո մասին ասել <<Ես եմ ՏԵՐԸ, և ինձնից բացի մեկը չկա, Ինձնից բացի մեկ այլ Աստված չկա>> (Եսայ. 45:5), ու այնուհետև Սատանային դարձնի մրցակից մի աստված:  Պողոսը պետք է որ մեկ այլ բան նկատի ունենա:  Մենք չենք կարող ասել որ Սատանան դատապարտվել է և դուրս է շպրտվել, մի բան որ աստվածներին չի կարող պատահել, ու միևնույն ժամանակ հավատալ որ նա այս աշխարհի աստվածն է այն ձևով որ Եհովան է այս աշխարհի Աստվածը:  Պողոսը աստվածաբանական միտք է արտահայտում:  Օրինակ, Հիսուսը փարիսեցիներին ասում է որ նրանց հայրը դևն է (Հովհ. 8:44):  Մենք գիտենք որ Սատանան նրանց բիոլոգիական հայրը չէ, այլ, Սատանան նրանց հոգևոր հայրն է այն առումով որ փարիսեցիները մերժել էին ճշմարիտ Հորու ու Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին:

Ֆիզիկապես, մարմնապես, այս հրեաները Աբրահամի զավակներն էին, բայց հոգեպես և բարոյապես (ու հենց սա էր հարցը) նրանք դևի զավակներն էին:

Հիսուսը դևին նկարագրում է որպես մի էակ որը մի աշխարհայացքի է ծնունդ տալիս, աշխարհայացք որ իր մեջ պարունակում է ստախոսություն և մարդասպանություն:  Այս առումով Սատանան նրանց հոգևոր հայրն է:  Նույն ձևով, Սատանան աստվածն է բոլոր նրանց ովքեր որ կախվում են Մովսեսի մարող փառքից, <<մահվան ծառայությունից>> (2 Կոր. 3:7):  Սա է այն ժամանակները որի վրա նա աստված է, մի ժամանակ որը <<զուրկ է փառքից, համեմատած այն փառքին որը դրան գերազանցում է>> (համար 10):

Երկրորդ, դևը որպես աստված է ընտրվել բոլոր նրանց կողմից <<ովքեր կործանվում են>>, և նա պետք է նրանց սկզբում կույրացնի որպեսզի նրանք իրեն հետևեն.  <<Այս աշխարհի աստվածը կուրացրել է անհավատների միտքը, որպեսզի նրանք չկարողանան տեսնել ավետարանի լույսը փառավոր Քրիստոսի, որ Աստծո պատկերն է>>(2 Կոր. 4:4):  Այս համարը ուսուցում է որ անհավատները հիմարացվել են որպեսզի հավատան որ <<հին ուխտը որտեղ քողը մնում է չբացված>>, կյանքի ճանապարհն է (համ. 14):  Սատանան <<մահվան ծառայության>> աստվածն է: Այս ժամանակվա աստվածը նրանց կապանքների մեջ է պահում, << բայց երբ որ մեկը Տիրոջն է դառնում, այդ քողը նրա համար բացվում է>>(համ. 16):  Մահվան ծառայությունից ազատագրումը պատահում է մի-միայն այն դեպքում երբ Տիրոջ Հոգին է գալիս.  <<Տերն է Հոգին, ու որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է>>(համ. 17):  Բայց սատանան անհավատների աչքերը կույրացրել է այնպես որ նրանց վրա քող կա ու չի կարող վերցվել:  Նրանք դեռևս վստահում են Հին Ուխտի ստվերներին, խորհրդանիշներին:

Երրորդ, ինչպես որ ընդհանրապես կուռքերն են, դևը <<իր բնությունով>> չի կարող աստված լինել(Գաղ. 4:8, Երկ. Օր. 32:17, Սաղմ. 96:5, Եսայ. 44:9-20, 1 Կոր. 8:4, 10:20):  Սրա մեջ դևն էլ է մտնում:  Փիլիպ. 3:19-ում Պողոսը մեզ ասում է որ նրանք ովքեր <<Քրիստոսի խաչի թշնամիներն են>> երկրպագում են <<իրենց ախորժակին>>:  <<Քանի որ բոլորը քայլում են, որոնց մասին ես ձեզ արդեն ասել եմ, ու հիմա էլ լացելով ասում եմ, որ նրանք Քրիստոսի խաչի թշնամին են, որոնց վերջը կործանում է, որոնց աստվածը իրենց ախորժակն է, և որոնց փառքը իրենց ամոթի մեջ է, ովքեր իրենց միտքը երկրային բաների վրա են դրել>>:  Ախորժակը չի կարող աստված լինել, բայց մարդ կարող է ընտրել որ դա իր աստվածը դառնա:

Չորրորդ, միակ ձևը որով սատանան կարող է իրեն աստված ձևացնել, դա իր զոհերին կույրացնելու միջոցով է:  Մի մոռացեք որ Հիսուսը դևին անվանում է <<ստախող, ստերի հայր>>(Հովհ. 8:44):

Սատանան բաղձում է, թերևս դատարկորեն, որ ինքն իրեն Աստված դարձնի, իսկ մեղավորները, ապստամբելով ճշմարիտ Աստծո դեմ, իրենք իրենց ենթարկում են  սատանային, որը իրենց ապստամբության հեղինակն է:  Վերստին ծնունդ չստացածները սատանային են ծառայում որպես իրենց աստված, թերևս որ նրանք ոչ մի ձևով  չեն կարող խուսափել ճշմարիտ Աստծո իշխանությունից:  Ընդհակառակը, նրանք իրենց Աստծո արդար դատաստանի տակ են բերում, քանի որ սատանան արարած է և ոչ թէ Աստված որպեսզի նրան ծառայեն (Հռոմ. 1:18, 25):  Ինչպես որ աշխարհում միայն մեկ ավետարան կա ու յուրաքանչյուր այլ ավետարան կեղծ է, այդպես էլ միայն մեկ Աստված կա և որևէ այլ աստվածություն ոչ-աստվածություն է:

Երբ մենք հաշվի ենք առնում բոլոր փաստերը, մենք տեսնում ենք որ Սատանան աստվածն է  մի ժամանակվա որը անցնում գնում է:  <<Այս ժամանակը>> կամ <<այս աշխարհը>> բարոյական տեսակետով են օգտագործվում, նշանակելով <<անհնազանդների անբարո աշխարհը/տարածքը>>, և ոչ թէ ստեղծագործության ամբողջությունը, դա ներկայացնում է մարդու կյանքը Աստծոց դուրս, զատ, որը շղթայված է իր մեղավոր ներքին մղումներին, իմպուլսներին, մի աշխարհ որը բարոյապես բաժանված է Աստծուց:  Սատանային <<այս ժամանակվա աստված>> կոչելը ավելի արտացոլում է <<այս ժամանակվա>> վիճակը, և ոչ թէ դևի կարգավիճակը:  Քրիսոստոմը մեկնաբանում է որ <<Աստվածաշունչը հաճախ է աստված բառը օգտագործում, ոչ թէ անձին նկարագրելով, այլ դրա ենթակաների թուլությունը ցուցադրելով, ինչպես որ դրամին տեր է կոչում և որովայնին աստված.   Բայց ոչ որովայնն է Աստված և ոչ էլ դրամն է Տեր, բացառությամբ նրանց ովքեր որ դրանց առջև ծնկի են գալիս>>:

Երբ եկեղեցին Սատանային <<այս ժամանակի աստված>> է սարքում, սա նշանակում է որ եկեղեցին Սատանայի թակարդի մեջ է ընկել, տալով նրան ավելի զորություն և իշխանություն քան թէ նա դրան արժանի է:  Սատանան ուրախ ու զվարթ վիճակի մեջ է այս ստրն հավատացողներին հանդիպելով:

Ինչպես Մարտին Լութերն է ասել

Ու թերևս այս աշխարհը, դևերով լցված

Սպառնա որ մեզ կործանի

Մենք չենք երկչի, քանի որ Աստված կամեցել է

Որ Իր ճշմարտությունը մեր միջով հաղթանակի.

Խավարի իշխանը ցասկոտ

Մենք նրանից չենք վաղենում

Նրա զայրույթին կարող ենք դիմակայել

Քանի որ նրա վերջը հաստատ է

Լոկ մեկ բառ նրան կկործանի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: