Ավետարանչությունը և Հայաստանի Զարգացումը Տնտեսական, Ռազմական, Հասարակական, Օրենսդրական և Այլ Ոլորտներում:

ԳՐՔԵՐ ԵՒ ՄԻՍԻՈՆԵՐՈՒԹՅՈՒՆ

Բոջիդար Մարինով

Բարի գալուստ «Պատերազմի սենյակ» արտադրության «Կացինը՝ արմատին» ծրագրի 86-րդ թողարկմանը: Ես Բոջիդար Մարինովն եմ, և հաջորդ 30 րոպեների ընթացքում ես կխոսեմ իմ սիրելի թեմայի շուրջ՝ օտարերկրյա միսիոներություն: Թույլ տվեք ձեզ հետ մի գաղտնիք կիսվել իմ մասին. ուրիշ ինչ էլ որ դուք իմ մասին մտածեք, ամենից առաջ և ամենաշատը ես սրտով միսիոներ եմ: Իմ բաղձանքն է օտարերկրյա մշակույթների ավետարանվելը տեսնելը, և ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է ճշմարիտ պատգամն ու ճշմարիտ մարտահրավերն ուղղվում եկեղեցուն, որպեսզի նա հնազանդվի Քրիստոսին: Հակառակ այն բանի, ինչ այսօր քրիստոնյաների մեծ մասն են ասում, ես չեմ կարծում, որ բոլորը պետք է միսիոներ լինեն, ամեն դեպքում, ոչ ավանդական պատկերացմամբ: Քրիստոնեությունը պետք է ավելին անի, քան պարզապես բոլորին միսիոներ դարձնելը, և որքան շատ է դա զարգանում, այնքան ավելի շատ է աշխատանքի բաժանման պահանջ առաջանում: Քրիստոնյաների մեջ կարիք կա ֆինանսական մասնագետների, գործարարների, ուսուցիչների, ինժիներների, իրավաբանների, գրողների, արտիստների և այլն: Ինչ որ իմաստով, իհարկե, այս բոլորը եկեղեցու ավելի մեծ միսիոներական հանձնարության մաս են կազմում, որովհետև նրանք բոլորն էլ խոսում են Հիսուս Քրիստոսի Ավետարանի գերազանցության մասին, և մենք ապագայում կունենանք «Կացինը՝ արմատին» հաղորդման մի թողարկում, որը կխոսի մի փաստի մասին, որ ավետարանչությունն ավելին է, քան պարզապես քարոզելը, և փորձելը հոգեբանական մեթոդներով գրավել մարդկանց ուշադրությունը: Սակայն նույնիսկ այդ դեպքում էլ Խոսքի ճշմարտությունը մյուս մշակույթներին տանելու հանձնարարությունը շարունակում է մնալ շատ առանձնահատուկ, և կան մարդիկ, որ կանչված են դրա համար, և պետք է առանձնահատուկ կրթվեն դրա համար: Ավետարանիչը, ըստ էության, Նոր Կտակարանի առանձնահատուկ ծառայող է (Եփ. 4.11) և, իմ կարծիքով, այն տիտղոսը, որ նշված է որպես «առաքյալ», իրականում մեր այսօրվա ասած «միսիոներն» է: Ժամանակակից եկեղեցին «առաքյալ» բառը պարուրել է գրեթե առասպելական և հրաշագործ իմաստով, դրան տալով առաջին դարերի եկեղեցու գերհերոսի նշանակություն, որի գոյությունն այսօր անհնարին է, սակայն այս գաղափարը որդեգրվել է միայն վերջին մեկ ու կես հարյուրամյակի ընթացքում: Իր պատմության մեծ մասի ընթացքում եկեղեցին իր միսիոներներին պարզապես կոչել է «առաքյալներ», և որևէ մեկը դրանում խնդիր չի տեսել, օրինակ՝ Պատրիկը՝ Իռլանդիայի առաքյալը, Իռլանդիայի տասներկու առաքյալները, Բոնիֆացին՝ Գերմանացիների առաքյալը, Կյուրեղը և Մեթոդիուսը (Կիրիլն ու Միֆոդին)՝ Սլավոնների առաքյալները, Ջոն Էլիոտը՝ հնդկացիների առաքյալը, Ջոն Նոքսը՝ Շոտլանդիայի մարգարեն ու առաքյալը, և այլն: Այնպես որ, աստվածաշնչյան «առաքյալ» ծառայությունը պարզապես միսիոներն է, և «միսիոներ» բառն «առաքյալ» բառին փոխարինելու համար առաջին անգամ օգտագործվեց ճիզվիտների կողմից 16-րդ դարում, նպատակ ունենալով «առաքյալ» բառն օգտագործել եկեղեցում շատ առանձնահատուկ դիրք կամ պաշտոն ստեղծելու համար, որ դադարել էր 1-ին դարում: Ժամանակակից բողոքականները, և հատկապես սեսացիոնիստները (cessationists) (որոնք հավատում են, որ 1-ին դարից հետո պարգևները և օտար լեզուներով խոսելու պարգևը դադարել են), ընդամենը որդեգրել են այդ բառի ճիզվիտական օգտագործումը: Ամեն դեպքում, իմ նպատակն այստեղ աստվածաշնչյան «առաքյալ» բառի վերականգնման վրա պնդելը չէ, թեև իրականում «առաքյալ» և «միսիոներ» նույն բանն են նշանակում, մեկը հունարենով, մյուսը՝ լատիներենով: Իմ ասելիքի նպատակն այն է, որ Աստվածաշնչում նույնպես երևում է, որ միսիոները պետք է լինի հատուկ ծառայություն ունեցող անձնավորություն, մեկը, որ նախապես կանչվել է, որպեսզի «ուղարկվի» (որ հենց «միսիոներ» բառի իմաստն է): Այսպես թե այնպես, այսօրվա թեմայի գործնական նպատակի համար այնքան էլ էական չէ, դուք պնդում եք ժամանակակից «միսիոներ» բառի օգտագործման վրա, թե նախընտրում եք աստվածաշնչյան բնօրինակ հունարենի «առաքյալ» բառը: Իմ նպատակն էր ցույց տալ, որ թեև յուրաքանչյուր անհատ քրիստոնյա ինչ որ իմաստով միսիոներ է, որ Աստծո Արքայությունն է տանում իր աշխատանքի և սոցիալական գործունեության ասպարեզ, սակայն կան մարդիկ, որ ունեն միսիոներ լինելու հատուկ պարգև և կոչում:

Վերջին երեք տարիներին, «Կացինը՝ արմատին» հաղորդումը սկսելուց հետո, ես դա օգտագործում եմ գովազդելու այն միսիոներական կազմակերպությունը, որ ես սկսեցի մոտ 20 տարի առաջ՝ Բուլղարիայի Բարեփոխման Ծառայություններ: Իրականում, ես միսիոներական դաշտում եմ մի փոքր ավելի՝ 26 տարի, և ԲՓԾ-ն պարզապես ԱՄՆ-ից հովանավորվող և շահույթ չհետապնդող ներկայացուցիչն էր այն ամենի, ինչ մենք 26 տարի շարունակ անում էինք Բուլղարիայում: Այն ժամանակվանից ի վեր, երբ ես սկսել եմ այնտեղ գովազդել ԲԲԾ-ն, ունկնդիրներից շատերն են ինձ հարցեր տվել մեր միսիոներության բնույթի վերաբերյալ: Եվ քանի որ ես միշտ պնդել եմ, որ մեր միսիոներությունը շատ է տարբերվում ժամանակակից միսիոներությունից, ինձ բազմաթիվ անգամներ հարցնում են. «Ինչո՞վ է այն տարբերվում»: Այս հարցը տալու տարբեր պատճառներ կան. նրանց մեծ մասն ուզում է իմանալ այդ տարբերությունը, որովհետև նրանք ներդրում են անում միսիոներության մեջ և ուզում են վստահ լինել, որ հասկանում են, թե ինչ է պետք փնտրել միսոներության մեջ, իսկ մի քանիսն էլ, որովհետև կանչված են գնալու միսիոներական դաշտ և ուզում են իմանալ հաջողություն ունեցած միսիոներական ծրագրերի մասին, որոնցից նրանք կարող են օրինակ վերցնել և իրականացնել. իսկ մեր մոդելը բավականին հաջողակ է: Կհավատաք, թե ոչ, եղել են նաև անհատներ, ովքեր ցանկացել են հասկանալ իմ միսիոներական մեթոդը, որովհետև մտածել են, որ կարող են այն վերարտադրել կա՛մ քաղաքականության մեջ, կա՛մ էլ՝ բիզնեսի: Գուցե նաև այն հավատալիքի պատճառով, որ աստվածաշնչյան նույն սկզբունքները պետք է կիրառել բոլոր ասպարեզներում: Այնպես որ, այս թողարկումը մասնակի պատասխան է բազմաթիվ հարցերից առնվազն մեկին, որ ինձ տվել են: Իհարկե, ոչ թե դրանց բոլորին, որովհետև դրա համար մեկ թողարկումից շատ ավելին կպահանջվեր: Ընդամենը մեկ հարցի, որ ինձ շատ անգամ են տվել. «Ինչու՞ գրքեր, ինչու եք դուք գրքեր թարգամանելու վրա կենտրոնացած»: Ես շատ եմ պնդել, որ իրական միսիոներությունն ավելի շատ պետք է կենտրոնանա գրքերի վրա, քան եկեղեցիներ հիմնելու, կամ նույնիսկ «աշակերտության»: Իրականում, ես հավատում եմ, որ գրքեր շուկա մտցնելն ավելի լավ միջոց է աշակերտության համար, քան եկեղեցի հիմնելը և մարդկանց շաբաթը մեկ կամ նույնիսկ երեք անգամ մեկտեղ հավաքելը: (Իրականում, ճիշտն ասած, ես չեմ հավատում «աշակերտություն» իմաստաբանության չափազանց գովազդմանը, որպես մարդկանց ուսուցանելու հատուկ ձևի: Սակայն ես սա կթողնեմ ապագա մեկ ուրիշ թողարկման համար: Այս պահին, եկեք կենտրոնանաք հարցի վրա. «Ինչու՞ գրքեր»):

Դուք գիտեք, թե ինչպես են ժամանակակից միսիոներությունները հիմնականում գործում: 15-20 տարի առաջ Միջազգային Միսիոներական Խորհուրդը ուսումնասիրություն անցկացրեց, թե որքան են աշխարհի եկեղեցիները տարեկան նվիրատվություն անում օտարերկրյա միսիոներությունների համար: Ընդհանուր կազմեց $2,8 միլիարդ: Առյուծի բաժինը, ինչպես և ակնկալվում էր, ընկնում էր ԱՄՆ-ի քրիստոնյաների ուսերի (ինչպես նաև դրամապանակների) վրա՝ $2,5 միլիարդ: Մյուս մեծ օժանդակողներն էին Անգլիան ու Հարավային Կորեան: Ուրեմն եկեք ընդունենք ճշմարտությունը, որ ամերիկյան քրիստոնյաները ժլատ չեն, երբ հարցը վերաբերում է օտարերկրյա միսոներություններին. նրանք ապահովում են ողջ աջակցության 80-90%-ը: Եթե $2,5 միլիարդը ներկայիս գներով վերածենք ոսկու, ապա կստացվի տարեկան 60 տոննա ոսկի օտարերկրյա միսիոներությունների համար: Սա հավանաբար այնքան է, որքան ողջ եկեղեցին վճարում էր միսիոներության համար ՔՀ 30-1900թթ.-ը, այսինքն, ներկայումս ամեն տարի նույն և միգուցե ավելի փող է ծախսվում միսիոներության վրա ինչքան որ անցյալ 1900 տարվա ընթացքում է ծախսվել: Անկախ այն բանից, թե որքան քննադատական մենք կարող ենք վերաբերվել ամերիկյան եկեղեցուն, սա մի բան է, որ արժանի է նշելու և գովասանքի:

Սակայն կա մի «բայց»: Եվ այդ «բայց»-ն այն փաստն է, որ ինչքան որ ամերիկյան քրիստոնյաներն առատաձեռն են, երբ հարցը վերաբերում է օտարերկրյա միսիոներություններին, նույնքան էլ դյուրահավատ են, թե ինչպես են այդ գումարները ծախսվում: Բավական է ասել, որ երբ հարցը վերաբերում է միսիոներությանը, ապա գույություն ունի զրո վերահսկողություն և հաշվետվություն: Եվ արդյունքներն ակնհայտ են. պարզապես նայեք աշխարհին և ասեք ինձ, թե որքան ազդեցություն է ունեցել մեր միսիոներությունը: Ու՞ր են քրիստոնեացված ազգերը, որպես մեր ծախսած գումարների արդյունք: Ու՞ր են մշակույթները, որ մեր ծախսած փողերի արդյունքում հեթանոսությունից դարձի են եկել քրիտոնեության: Անցյալում միսիոներները գնում էին և ամբողջ ազգեր էին դարձի բերում: Ու՞ր է դա այսօր: Ինչու՞ ենք մենք այդքան գումար ծախսում, եթե տեսանելի արդյունքներ չկան: «Կացինը՝ արմատին» շարքի ավելի վաղ թողարկումներից մեկում, որ կոչվում է «Դենեթոր ծառայություններ», ես նույն հարցը տվեցի մեր երկրում եղած ծառայությունների համար գումար զոհաբերելու վերաբերյալ. «Ինչու՞ ենք մենք այսքան շատ գումար ծախսում դրանց վրա, եթե արդյունքները բացասական են»: Մենք կարող էինք այդ գումարը ներդնել խմիչք արտադրող բիզնեսի մեջ և ավելի լավ արդյունքներ ունենալ: Նույնը վերաբերում է միսիոներական դաշտին:

Ամերիկյան երգիչ Վեյլոն Ջեննինգսը (Waylon Jennings) մի երգ ունի որտեղ նա երգում է, որ … ոչինչ չի փոխվում, մենք փոփոխության կարիք ունենք:  Այո, ես հենց այսպես էլ մտածում եմ միսիոներության մասին, երբ նայում եմ ժամանակակից միսիոներական աշխատանքին միսոներական դաշտում: Հատկապես ժամանակակից Երեցական և Մկրտական միսիոներները, բայց մյուսները նույնպես: Խարիզմատները, ընդանուր առմամբ, մի փոքր ավելի արդյունավետ են, թերևս շատ քիչ տարբերությամբ: Վերջին 60 կամ 70 տարիների ընթացքում որոշակի մոդել է հաստատվել միսիոներության համար. մեծ բյուրոկրատական կազմակերպություն­ներ, որ կապված են ԱՄՆ-ի այս կամ այն մեծ հարանվանության հետ և հավանության են արժանացնում թեկնածուներին, որպեսզի գնան և այցելեն այդ հարանվանության եկեղեցիները, վերցնելով նվիրատվությունների որոշակի տոկոսը, իսկ այն բանից հետո, երբ միսիոները գնում է միսիոներական դաշտ, նրան մոտիկից զննում են՝ վերահսկելու, որպեսզի հետևի իր միսիոներական կազմակերպության ուղղությանը, ինչպես նաև քաղաքականությանը: Իհարկե, հավանությունը տրվում է միայն այն բանից հետո, երբ միսիոներն արդեն մեծ գումար է ծախսել ճեմարանի ուսման վրա, որն էժան բան չէ ճեմարանի ուսուցում ստանալը կարող է ավելի թանկ լինել, քան բարձրագույն ինժիներական աստիճան ստանալը բարձրակարգ համալսարանում): Այսպիսով, միսիոները ստիպված է, որպեսզի ենթարկվի կանոններին, այլապես, առանց հաստատման և գումարի, որ գալիս է դրա հետ, նա կդժվարանա մուծել իր ուսանողական պարքերը, որն իհարկե, լավ է, որովհետև եթե նա հետևի կանոններին, գումարը փոքր չէ: Ես տեսել եմ միսիոներություններ, որտեղ տասնյակ միսիոներներ «ծառայում» են որևէ երկրում, ապրելով ամիսը $1,500 արժեցող դղյակներում, մինչդեռ տեղի բնակչությունը գոյատևում է ամսեկան $150-ով: Եվ ես, նայելով այս ահռելի ծրագրին, մտածում եմ. «Դուք վստա՞հ եք, որ Պողոսն այս ձևով է արել իր բավականին հաջող միսիոներությունը»:

Ինձ սխալ չհասկանաք, խոսքը փողի մասին չէ: Ես իրոք կարծում եմ, որ խելացի կլիներ փորձել իջնել սեփական լսարանի տնտեսական մակարդակին, ոչ թե մանիպուլացիոն նպատակներով, այլ հասկանալու նրանց իրական խնդիրները և իրական լուծումներ գտնելու: Դա է պատճառը, որ խարիզմատիկ միսիոներները, ի տարբերություն մյուս հարանվանությունների, հսկայական հաջողություններ ունեն միսիոներական դաշտում, որովհետև նրանց միսիոներները փորձում են ապրել նույն պայմաններում, ինչ տեղացիները: Պողոսը հատուկ նշում է, որ իր միսիոներական ծառայության ընթացքում ինքն աղքատ էր, սակայն շատերին էր հարստացնում (2 Կոր. 6.10): Սակայն և այնպես, աղքատ լինելը բարոյական իմաստով հրամայական պահանջ չէ: Ոչ մի սխալ բան չկա, եթե միսիոները կամ նրա ընտանիքը վարձատրվի իր զոհաբերության համար, որ նա անում է ապրելով հայրենիքից հեռու՝ օտար երկրում: Այնպես որ նորմալ է. մենք մեր միսիոներներին չափից դուրս շատ չենք վճարում:

Խնդիրն այն չէ, թե որքան են միսիոներները վճարվում կամ ծախսում, այլ թե ինչ պատգամ են նրանք տանում միսիոներական դաշտ: Ես արդեն սրա մասին խոսել եմ «Կացինը՝ արմատին» հաղորդման 35-րդ թողարկման մեջ, որ կոչվում էր «Միսիոներություն»: Ժամանակակից միսիոներությունը ժամանակակից ճեմարանների արդյունք են, թեև միսիոներական կազմակերպությունների բյուրոկրատական հսկաները ձեզ հավանություն չեն տա լոկ այն բանի համար, որ դուք ավարտել եք այդ ճեմարանը (սեմինարը): Սակայն ժամանակակից ճեմարանները, հատկապես վերջին 50-60 տարիները, իրենց ուսումնական ծրագիրը սահմանափակել են մի քանի առարկաներով, որ վերաբերում են փրկաբանությանը, անձնական հոգեբանությանը (խորհրդատվություն, քաունսելինգ) և տեղ տեղ, չկիրառվող համակարգված աստվածաբանությանը (systematic theology.  Համակարգված աստվածաբանությունը հավատքի մեջ աճելու և ապրելու հսկայական մի մեթոդ է, որով հավատացյալը համընդհանուր կերպով սերտում և տիրապետում է Աստծո խոսքին): Նրանք չեն կարողանում սլաքն ուղղել ամբողջական մարդուն, նրա ձգտումների ամբողջական աշխարհին (տնտեսական, հասարակական, իրավական, գիտական և այլն), և ցավոք սրտի նրանք պատրաստում են այնպիսի շրջանավարտներ, որ համոզված են, որ Աստծո Խոսքը ոչինչ չունի ասելու այդ մյուս բոլոր ասպարեզների մասին, կամ ինչ էլ որ ունի ասելու, ոչ մի կապ չունի այն եզրատված մտավոր դատողությունների հավաքածուի հետ, որ նրանք անվանում են «ավետարան»: Արդյունքում, ժամանակակից միսիոներությունը հասցեագրված չէ ամբողջական մարդուն, այլ մնացել է սահմանափակված,  ուղղված լինելով միայն մշակույթին: Դրա հետևանքով, ընդհանուր առմամբ, միսիոներների կողմից ներկայացված քրիստոնեությունը հասցվել է նվազագույնի: Միայն այն դեպքում, երբ միսիոներությունները և եկեղեցիները վերադառնան՝ հասցեագրելու ամբողջական մարդուն, այդ դեպքում են նրանք կարող ի վիճակի լինել շատ մարդկանց մտքեր ու սրտեր գրավել: Սակայն, ինչպես ես արդեն ասացի, մենք այս թեմային ընդհանուր առմամբ արդեն անդրադարձել ենք նախկին թողարկումներից մեկի ժամանակ: Այս պահին մենք խոսում ենք գրքերի և միսոներության մեջ դրանց դերի մասին: Ինչու՞ են գրքերը կարևոր:

Մի քանի տարի առաջ, Վիշալ Մանգալվադին (Vishal Mangalwadi), Հնդկաստանի ամենամեծ քրիստոնեա փիլիսոփան, մտածողը, գրողն ու հասարակական բարեփոխողը,

Վիշալ Մանգալվադի

Վիշալ Մանգալվադի

մի գիրք հրատարակեց. «Այն Գիրքը, որ ստեղծել է քո աշխարհը. ինչպե՞ս է Աստվածաշունչը ստեղծել արևմտյան քաղաքակրթության հոգին»: Դա հիասքանչ խորաթափանց հայացք է Արևմուտքի բուն սրտի և հոգու մեջ, և թե ինչպես և ինչն է ստեղծել Արևմուտքը, դարձնելով այն այնպիսին, ինչպիսին որ կա այսօր (գեղեցիկ քաղաքներ, արվեստ, երաժշտություն, հզոր տնտեսություններ, զարգացած հասարակություններ:  Արևմուտք ասելով Վիշալը նկատի ունի արևմտյան Եվրոպա, Ամերիկա, Կանադա … Վիեննա, Փարիզ, Հռոմ, Լոնդոն, Նյու Յորք և այլն): Ժամանակակից պատմաբաններն աշխատում են արևմտյան քաղաքակրթության հոգին փնտրել հին Հունաստանի և Հռոմի մեջ, գուցե նաև հեթանոսական կելտերի և գերմանների  նախկին  օրերի մեջ (նախնադարի ժամանակների մեջ, Քրիստոսի գալուց առաջ): Ի տարբերություն նրանց, Մանգալվադին մատնանշում է այն փաստը, որ այս մշակույթի սիրտն ու հոգին (եթե նույնիսկ մյուս պատմաբանները սիրտն ու հոգին դրել են առաջին տեղում, որ նրանցից շատերի համար կասկածելի է) արմատապես տարբերվում են նրանից, որ մենք ունենք այսօրվա Արևմուտքում: Նա իրականում արևմտյան քաղաքակրթության սրտի ու հոգու հետագիծը տանում է դեպի մեկ այլ մշակույթի՝ հին Իսրայելին: Որից հետո նա շարունակում է զարմանալիորեն վարժ կերպով ցույց տալ, թե ինչպես է Աստվածաշունչը հանդիսացել այն Գիրքը, որ կերտել է Եվրոպական քաղաքակրթության սիրտն ու հոգին (Մեր օրերում Վիշալ Մանգալվադին հայտնի մի մարդ է, նրան աշխարհի գրեթէ բոլոր խորհրդարանները/պառլամենտները հրավեր են տալիս որպեսզի նա գնա և իրենց համար դասախոսություն տա): Մանգալվադին այս հարցում ոչ մի քար չի թողնում առանց շրջելու. նա այնտեղ ուսումնասիրում է Արևմուտքի փիլիսոփայությունը և իմացաբանությունը (այսինքն՝ գիտության տեսությունը, epistemology), անհատական և ամբողջական ինքնությունը, հեղինակությունը և ծառայությունը, մարդու բնույթը, ռացիոնալությունը (բանականությունը), նա նույնիսկ ուսումնասիրում է տեխնոլոգիան, գիտությունը, բժշկությունը, հերոսության գաղափարը, հասարակական փոփոխությունը, նույնիսկ տնտեսությունը և հարստության տեսությունը, ուսումն ու համալսարանը, և այլն, և այլն, և այլն: Զարմանալի է, թե ինչպես է հնդիկ հեղինակը կարողանում տեսնել մի բան, որ մեր ամերիկյան «Բարեփոխված» հանրաճանաչները ոչ միայն չեն տեսնում, այլ նույնիսկ երբեմն ջերմեռանդորեն ուրանում են, անհավատների պես միշտ բողոքելով որ «երեկ լավ էր քան թէ այսօր»:

Այդ գրքի 11-րդ գլխում, նա մի պնդում է անում, որ ժամանակակից քրիստոնյա հեղինակների արտահայտած պնդումներից ամենախորաթափանցն է. նա ասում է, որ այս բոլոր ասպարեզների մեջ գրականությունն առանձնահատուկ մի ասպարեզ է, որ Աստվածաշունչը տվել է Արևմուտքին: Ոչ թե որ աշխարհը մինչև քրիստոնեությունը գրականություն չուներ, իհարկե բազմաթիվ գրքեր կային գրված հին և դասական աշխարհում, և կային նույնիսկ գրադարաններ: Ալեքսանդրիայի մեծ գրադարանում հաշվվում է մոտավորապես 40,000-ից մինչև 400,000 գալարներ (scrolls):

Գալար Scroll

Գալար Scroll

Մանգալվադին, սակայն, մատնանշում է այն փաստը, որ քրիստոնեությունը փոխեց պատմությունները պատմելու բուն էությունը:  Հեթանոսական ժամանակաշրջանում գրված պատմվածքների մեջ իմաստալից ինքնաքննադատություն չկար, ուստի դրանք ոչ մի կերպ չէին նպաստում մշակույթի բարոյա-իրավական աճին և հասունությանը: Քրիստոնեությունը փոխեց պատմությունները, հասնելով մինչև դրանց իմաստի և նպատակի բուն արմատները. հերոսության, աճի, հաղթանակի, զոհաբերության և այլ հասկացություններ ամբողջությամբ փոխվեցին: Հեթանոսական պատմությունները փառավորում էին հզոր մարդկանց, ովքեր իրենց փառքին հասել էին ուժի, տիրելու և մյուսներին իրենց համար զոհաբերելու միջոցով: Քրիստոնեությունը փոխեց պատմությունները՝ փառավորելով Աստծուն, ներկայացնելով թույլ և փխրուն մարդկային արարածների, որոնց հերոսությունը ապացուցվել էր ծառայելով, կոտրված սրտով, խոնարհությամբ և ինքնազոհաբերությամբ: Ես այս մասին գրել եմ իմ հոդվածներից մեկում՝ «Երկու Ավերելիոսները» (“The Two Aurelii,”), Christendom Restored.com կայքում: Մանգալվադին մատնանշում է Եվրոպական (և հատկապես անգլիական) գրականության վերելքը, իսկ հետո մատնանշում է քրիստոնեության ազդեցությունը ժամանակակից աշխարհիկ (նույնիսկ ժամանակակից ամենանվիրյալ աթեիստների) գրականության վրա, որ նա անվանում է «կրոնական զգացողականություն»: Եվ նա չի սահմանափակվում միայն Եվրոպայով, այլ նաև հետազոտում է իր հարազատ Հնդկաստանի գրականության պատմությունը և ցույց տալիս, թե ինչպես է Աստվածաշունչն ահռելի (գուցե նույնիսկ չընդունված), ազդեցություն ունեցել այն երևույթի վրա, որ ընդունված է անվանել «Հնդկական վերածնունդ»:

Մանգալվադին այս բոլոր հարցերում ճիշտ է, բայց ես վստահ եմ, որ դուք կտաք այս հարցը. «Սա՞ է ամբողջը»: Սա՞ է պատճառը, որ ես հավատում եմ, որ գրքերն այդքան կարևոր են միսիոներության համար, որպեսզի տեղացի ընթերցողները ճիշտ գեղարվեստական գրքեր ունենան կարդալու: Սա՞ է այն, ինչ ես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ միսիոները պետք է թարգմանիչ լինի և առաջինն ու ամենակարևորն աշխատի ինտելեկտուալ հիմք կառուցել իր ապագա առաքելության համար: Սա՞ է անում Բուլղարիայի Բարեփոխման Ծառայությունները. պատմություններ թարգմանել: Եթե սա է ամբողջը, ուրեմն այնքան էլ մեծ բան չէ: Արևմտյան պատմություններից շատերը, վերջին երկու հարյուրամյակների ընթացքում, այսպես թե այնպես արդեն թարգմանվել են Բուլղարերեն (կամ Հայերեն): Ինչու՞ եմ ես անհանգստանում նշելու այս մասին և ինչու՞ եմ ես այդքան պնդում գրքերի հարցում:

Պատասխանը սա է. «Ոչ, դա չէ ամբողջը»: Ես հավատում եմ, որ Մանգալվադին ճիշտ է, բայց լինելով գրականագիտական/հումանիտար գիտությունների դասախոս, բաց է թողել գրականության բաժնի մի շատ կարևոր մաս, որ թեև պակաս փայլուն և աչքի ընկնող է, քան գեղարվեստական մասը, սակայն ավելի կարևոր բաժին է քրիստոնեական քաղաքակրթություն կառուցելու համար, որը փոխարինեց հեթանոսական քաղաքակրթությանը: Դա այնքան անհասանելի է ժամանակակից քրիստոնյա մեկնաբանների համար, որ նրանցից ոչ ոք չի հիշատակում դա. բայցևայնպես մեր ժամանակակից աշխարհն ավելի շատ ձևավորվում է գրականության այդ բաժնով, քան ուրիշ որևէ բանով:

Ո՞րն է գրականության այդ կարևոր մասը:

Տեխնիկական գրականությունը: «Ինչպես անել» ձեռնարկները (User Manuals):  «Ինչպես լուծել խնդիրները» աշխատանքային ձեռնարկներ առաջնորդների և բիզնեսմենների համար: «Ինչպես գտնել պատասխաններ» հանրագիտարաններ՝ ոգեշնչելու գիտնականներին ու ինժիներներին, որպեսզի աշխատեն ուղղել արարչագործության մասին իրենց գիտելիքները և իրենց ծառայությունը դրա ուժերին: «Ինչպես դատել» օրենքի վերաբերյալ գրքեր, որ վերաբերում են իրավունքի կիրառմանը մեր համայնքներում և հատուկ գործնական փոխհարաբերությունների մեջ անհատի ու անհատի միջև, ինչպես նաև անհատի և հասարակական կառույցների միջև: Վստահ եմ, դուք երբեք չեք մտածել այս մասին: Նաև վստահ եմ, դուք երբեք չեմ իմացել, որ այս խնդիրը գոյություն ունի: Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ ունկնդիրների մեծ մասը նույնիսկ տեղյակ չեն, որ այսօր ձեռնարկները, տեղեկագրերն ու ուղեցույցները ողջ հրատարակված գրականության 60+% են կազմում: Դուք մտածում էիք, որ մեծ մասը գեղարվեստական գրականությունն է կազմում, կամ հաստափոր պատմությունները, այնպես չէ՞: Ոչ, բարեկամներս: 20-րդ դարում, նախքան համացանցի ի հայտ գալը, գրքերի հրատարակման ամենամեծ բաժինը պատկանում էր խոհարարական գրքերին: Նույնիսկ այսօր, համացանցի առկայությամբ, ամերիկյան ցանկացած տան խոհանոցում կա հատուկ գրադարակ, այնքան մեծ, որ կարողանա տեղավորել մի քանի հաստափոր խոհարարական գրքեր: Ոչ միայն բոլոր տների ննջասենյակներում կան գրադարակներ, այլ նաև բոլոր խոհանոցներում կան խոհարարական գրքեր: Նույնը վերաբերում է տեխնիկական ձեռնարկներին ու ուղեցույցներին. դրանք կան բոլոր ավտոտնակներում: Դրանք կան իրավաբանական բոլոր ֆիրմաներում: Դրանք կան բոլոր գրասենյակներում:

Թույլ տվեք ինձ բացատրել, թե ինչումն էր խնդիրը, ուխտական աստվածաբանության հասկացողության տեսակետից, թէ ինչու էր դա համարվում կարևոր կրոնական խնդիր, և թե ինչպես քրիստոնեությունը լուծեց դա, և քրիստոնեության որ համոզմունքն էր, որ նրան հնարավորություն տվեց անել դա:

Որոշ ժամանակ առաջ ես ներկա էի մի դասախոսության, որ անցկացնում էր մի ասվածաբան «Federal Vision» շարժումից (սա ռեֆորմ եկեղեցիների մեջի բանավիճական հարց էր, եկեղեցու երկրպագության կարգին վերաբերող): (Ես վստահ չեմ, թե արդյոք այն դեռևս գոյություն ունի, բայց իմ երիտասարդ ունկնդիրները կարող են համացանցում պարզել դա): Նա գովաբանում էր ուսուցման մի մեթոդ, որ կոչվում էր «Դասական ուսուցում»: Ես իմ անհամաձայնությունն ունեմ «Դասական ուսուցման» հետ, սակայն ես չեմ ուզում այդ մասին խոսել այս թողարկման ժամանակ: Սակայն կարևորն այն էր, որ այդ ուսուցիչը այնպիսի դիրք էր գրավել, որ հիմնական առարկաները, որ մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին, այսպես կոչված «հումանիտար արվեստներ» (“Liberal Arts”) են. գրականություն, պատմություն, երաժշտություն, լեզու, փիլիսոփայություն, գուցե որոշ ընդհանուր գիտություններ, ինչպիսին են մաթեմատիկան և ֆիզիկան, սակայն միայն ընդհանրական, տեսական ձևով: Նրա ասելու նպատակն այն էր, որ նախնիները (Դասական Հունաստան և Հռոմ) նայում էին այս գիտություններին որպես ճիշտ գիտություններ ազատ մարդու համար (քանի որ լիբերալ արվեստները ոչ մի կապ չունեն քաղաքական ազատամիտ գաղափարախոսության հետ): Գործնական գիտությունները՝ ինժիներությունը, կիրառական մաթեմատիկան և գիտությունները, մասնագիտական և տեխնիկական գիտելիքները և այլն, գտնվում էին իսկական ջենտլմենի՝ իսկապես ազատ մարդու մակարդակից ցածր, և դասական աշխարհում դրանք թողված էին ստրուկների և ավելի ցածր դասակարգերի համար: Վերջիվերջո, ստրուկները և ցածր դասակարգերը ստիպված էին վաստակել իրենց ապրուստը և գործ ունենալ տեխնիկական և մասնագիտական բաների հետ: Ազնվականությունը՝ իրական ազատ մարդիկ, կարիք չունեին նման բաներով անհանգստանալու, բացառությամբ միայն շատ ընդհանրական ձևով, այն էլ միայն ստրուկներին և հասարակ ժողովրդին ղեկավարելու և վերահսկելու համար: (Ես չեմ կատակում, այս բոլորն այդ դասախոսությունից է): Այսպիսով, նրա խոսքն ուղղված էր քրիստոնյա երեխաների ծնողներին, որ նրանք պետք է իրենց երեխաներին տային հումանիտար դասական ուսուցում (նորից եմ կրկնում, սա ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, այլ ընդամենը նշանակում է՝ ուսուցում ազատ մարդկանց՝ էլիտայի համար) և թողնել տեխնիկական և մասնագիտական ուսուցումն անլվա մասսաներին: Եվ այլն, և այլն: Ես չեմ ուզում շարունակել ներկայացնել նրա դասախոսության մանրամասները, բավական է ասել, որ հենց մեր օրերում որոշակի «քրիստոնեական» համարվող ուսումնական հաստատություններ պատրաստում են տասնյակ այսպիսի ավարտածներ, կրթված այսպիսի սկզբունքներով, որոնք միանգամայն անտարբեր են այսօրվա աշխարհի հանդեպ: Սակայն սա մեկ ուրիշ թողարկման թեմա է:

Այստեղ կարևորն այն է, որ դասախոսը ճիշտ էր կրթության, ուսուցման և գիտության Դասական աշխարհի փիլիսոփայության վերաբերյալ: Ճիշտ է, որ հույներն ու հռոմեացիներն այդպես էին մտածում: Հնարավոր է, հռոմեական արիստոկրատները իրենց երեխաներին սովորեցնում էին պատմություն և փիլիսոփայություն, թողնելով ինժիներությունը, ձեռներեցությունը, գիտությունը, կամ տեխնիկական հնմտություններն իրենց ստրուկներին: Հեթանոսական աշխարհը մի աշխարհ էր, որտեղ ծառա լինելն արհամարված դիրք էր կյանքում և հետևաբար, ցանկացած ուսուցում կամ կրթություն, որ մարդուն կարող էր ծառայություն սովորեցնել համարվում էր ընտրյալ ազնվականության մակարդակից ցածր մի բան:

Սակայն գրականությունը Դասական աշխարհում ընտրյալ դասակարգի ժամանցի համար էր: Փողոցի սովորական ստրուկը ժամանակ չուներ գիրք կարդալու (եթե իհարկե, ընդհանրապես գրաճանաչ էր), ուր մնաց, որ արտադրեր դրանք, եթե նույնիսկ դրանք լինեին հասարակ տեխնիկական ձեռնարկներ իրենց աշխատանքի համար: Միայն ազնվականներն էին կարող գրքեր գրել, ու նաև գումար ունենալ դրանք արտադրելու և գնելու համար: Եթե հասարակ ժողովրդի և  ստրուկների շրջանում կար որևէ ավանդություն, ապա դա պետք է տարածվեր հիշողության և կրկնելու միջոցով: Գրագրությունն  ու գրականությունը պատկանում էին միայն իշխող դասակարգերին: Իսկ որ ավելի վատ էր, որոշ տեղերում օրենքները բացահայտորեն արգելում էին որոշակի դասակարգերի՝ կարդալու համար բավարար կրթություն ստանալ: Սպարտայում, ստրուկին գրել կամ կարդալ սովորեցնելը ծանր հանցանք էր համարվում: Աթենքում, ստրուկները կարող էին կրթություն ստանալ, ակայն նրանց արգելվում էր իմանալ օրենքները: (Ամեն անգամ, երբ ստրուկները ըմբոստանում էին և քաղաքական իրավունքներ պահանջում, ազնվականները պատասխանում էին. «Դուք չեք կարող քաղաքական իրավունքներ ունենալ, դուք չգիտեք օրենքները»: Մինչդեռ հենց իրենք էին, որ ստրուկներին պահում էին օրենքներից անտեղյակ: Սակայն նրանց օգտագործում էին որպես զինվորներ բանակում): Նույնիսկ ժամանակակից աշխարհում, ստրուկների կրթությունն արգելող օրենքները թափանցել էին ԱՄՆ-ի հարավային նահանգներ. նայեք օրինակ 1831թ.-ի Հյուսիսային Կարոլինայի օրենքը, որ սահմանում էր խիստ տուգանքներ, բանտարկություն և նույնիսկ մտրակահարություն՝ ստրուկին կարդալ սովորեցնելու համար:

Եվ քանի որ գրքերը, ընթերցանությունը և գրականությունը ընտրյալ ազնվականների զբաղմունքներից մեկն էր, տեխնիկակական և մասնագիտական գրականությունը երբևէ չէր զարգանում: Իհարկե, Հռոմն ու Հունաստանը միշտ թշնամաբար էին տրամադրված տեխնոլոգիական առաջընթացի ցանկացած գաղափարի հանդեպ, և նրանց առաջնորդներն ավելի շատ նորարարություններ և նորարարներ սպանեցին, քան գործնականում ընդունեցին դրանք: Միևնույն ժամանակ, չկար այն միտքը, որ գրականությունը կարող էր օգտագործվել տարածելու գիտելիքներ, թե ինչպես ինչ որ բաներ անել և որոշակի խնդիրներ լուծել: Դա կնշանակեր ծառայության խրախուսում: Իսկ դասական աշխարհի էլիտան հետաքրքրված չէր այդ հարցում: Դա նրանց համար բավականաչափ ազնվական չէր (Այս հոգեբանությունը նաև գոյություն ունի 21-րդ դարի Երևանում, երբ երիտասարդության հսկայական մի մասը չեն ուզում աշխատել, և շարունակ ապրում են ցածր մակարդակի կարգավիճակով, առանց փող, առանց հարստություն, առանց սեփականություն, ծնողներից կախված, ամեն օր դրսում կանգնած քայլող մարդկանց նայելով, ծխախոտ ծխելով և արևածաղիկ չրթելով, թերևս որ նրանք իրենց ներսից իրենց ազնվական են զգում, իրենց երազների ֆանտազիաների մեջ):

Ի հավելումն, տեխնիկական գիտելիքները դիտվում էին որպես ուժի մի տեսակ ցածր դասակարգերի և հատկապես դրանց հանդեպ առավելություն ունեցող աշխատանքային խմբերի մեջ: Այնպես որ այդպիսի տեխնիկական գիտելիքները շատ հազվադեպ էին գրի առնվում և միշտ փոխանցվում էր բանավոր կերպով՝ վարպետից աշակերտին: Նույնիսկ նրանք, որ ունեին այդպիսի գիտելիքներ և կարող էին գրի առնել դրանք, շատ անսովոր բան էր տեսնել, որ նրանք ժամանակ ու եռանդ ծախսեին դրանք գրի առնելու համար: Իրականում, դա վերաբերում էր նաև տեսական գիտությանը: Մենք բոլորս գիտենք Պյութագորասի մասին, սակայն շատ քչերը գիտեն, որ Պյութագորասը երբեք չէր կիրառում մաթեմատիկան որպես ուսուցում և գիտելիք, որպեսզի այն հասանելի դառնար մարդկային լայն շրջանակների համար: Նա իր շուրջն ուներ միանման մտածող մարդկանց մի կուլտ, և նրանք մաթեմատիկան օգտագործում էին մի տեսակ կախարդության նման, որ նրանց կտար խորհրդավոր գիտելիքներ իրականության գաղտնի բնույթի վերաբերյալ: Նրանք իրենց հայտնագործությունները թաքցնում էին հանելուկների ու գաղտնաբառերի մեջ, որպեսզի ոչ մի սովորական մարդ չկարողանա իմանալ, թե ինչ էին նրանք քննարկում:  Գիտության հանդեպ այս վերաբերմունքը տարածված էր նաև մյուս դասակարգերում. տեխնիկական մասնագիտական խանդը փակ էր պահում նրանց գիտելիքներն ու փորձը և բացահայտում էր միայն իրենց աշակերտներին, որոնք երդվում էին այն գաղտնի պահել և շարունակել իրենց վարպետների ժառանգությունը:

Անկախ այն բանից, թե որքան մեծ գրականություն էր ստեղծել դասական քաղաքակրթությունը, քրիստոնեությունն այդ չափը գերազանցեց իր հիմնվելուց հետո ընդամենը մեկ կամ երկու դարում: Երկրորդ դարի վերջում, քրիստոնյա աստվածաբաններն ու ապոլոգետներն (ջատագովներ) ավելի շատ գրքեր էին գրել, քան դասական աշխարհը տեսել էր մինչ այդ: Եվ ի տարբերություն հեթանոսական գրականության, այդ գրքերն առանձնացված չէին էլիտայի համար: Եկեղեցիներն իրենց անդամներին գրել և կարդալ էին սովորեցնում, նույնիսկ ստրուկներին: Ըստ էության դա Սուրբ Գրքի կրոնն էր, և քրիստոնյա լինելը կախված էր այն բանից, թե որքան լավ էին Տիրոջ երկրպագուները կարողանում կարդալ և հասկանալ գրավոր տեքստերը: Ամեն տեսակի քրիստոնեական գրքեր գրվում, արտագրվում և տարածվում էին քրիստոնեական փոքր հայանքում ողջ (հռոմեական) կայսրությունով մեկ: Այդ ժամանակների եպիսկոպոսները ճանապարհորդում էին ծոցում լիքը գրքեր պահած, իսկ երիտասարդներին հատուկ սովորեցնում էին գրքեր արտագրել, եկեղեցի մտնելուց շատ չանցած: Առաջին վանական համայնքները միշտ չէ որ ճգնավոր (մենակյաց) էին, դրանք պարզապես մարդիկ էին, որ նվիրվել էին պահպանելու այն բազմաթիվ գրքերի գիտելիքները, որ գրվել և հրատարակվել էին այն ժամանակվա քրիստոնյաների մեջ:

Գրականության առաջին ալիքը, մեծ չափով, պարզապես հեթանոսական գրականության հայելին էր. այդ աշխատանքների մեծ մասն աստվածաբանական փիլիսոփայական, կամ կենսագրական ու ինքնակենսագրական էին: Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվեր նոր աշխարհայացք, ամբողջությամբ տարբեր հեթանոսական աշխարհայացքից, և նոր պատկեր ձևավորվեր, որ հակառակ էր այն պատկերին, որ հեթանոսները դարեր շարունակ գիտեին: Սակայն նույնիսկ այդ վաղ դարերում, քրիստոնյա հեղինակները սկսեցին կոտրել գրագրության հետ կապված ավելի հին կարծրատիպերը(stereotypes):  Աստիճանաբար, քրիստոնեությունը սկսեց արտադրել նաև ձեռնարկներ գործնական ապրելակերպի համար:

Իհարկե, քրիստոնեական առաջին կենսագրություններն ու ինքնակենսագրություն­ները նույնպես միտված էին այդպիսի ձեռնարկներ լինելու: Ըստ էության, քանի որ «հերոսները» ոչ թե հեթանոսական առասպելների գերմարդիկ էին, այլ թույլ և սխալական մարդիկ, որոնց մեջ ընթերցնողների մեծ մասը կարող էին իրենց տեսնել, դա անխուսափելիորեն առաջացրեց այն ակնկալիքը, որ հավատի հերոսների կյանքն ընթերցելն ու սովորելը պատասխան կտար բարոյական և գործնական այն շատ հարցերին, որ մարդիկ ունեին: Սակայն կար ավելին: Հայտնվեցին հաջողակ և արդար ընտանեկան կյանք վարելու առաջին ձեռնարկները: Երեխաների ճիշտ դաստիարակությունը վաղ եկեղեցու հայրերի համար հատուկ հետաքրքրություն էր: Մի բան, որին դասական աշխարհն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում: Կողակիցների վարվեցողության վերաբերյալ գործնական խորհուրդները տարածված թեմա էր: 2-րդ դարի վերջում, «ինչպես անել» գրքեր հայտնվեցին տարբեր թեմաներով, օրինակ՝ ինչպես վարվել սեփական քրիստոնյա ստրուկի հետ: Հայտնվեցին իրավական ցուցումների վերաբերյալ առաջին գրքերը դատավորների համար: 4-րդ դարի վերջում, Ավգուստինը գրում էր, թե ինչպես պետք է ղեկավարեն քրիստոնյա ղեկավարները, և թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա քրիստոնյա երկիրը: 4-րդ դարում, երբ դասական քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել, հետաքրքրություն առաջացավ տեխնիկական թեմաների վերաբերյալ. ոչ միայն իրավական, ընտանեկան, կամ վեճերի հարթման հարցերով, այլ նաև ֆինանսական լուծումների, գործարարական լուծումների և նույնիսկ տեխնոլոգիայի և գիտության: Ավգուստինի «Աստծո քաղաքը» անսպասելի ազդեցություն ունեցավ: Մի կողմից այն պարզապես փիլիսոփայություն և պատմագրություն էր, որ ներկայացնում էր կնոջ սերունդի և օձի սերունդի միջև եղած տիեզերական պայքարը երկրի վրա: Մյուս կողմից, սակայն, այն թողնում էր եզրակացություն, որ հիմա քրիստոնյաները պետք է իրականում մի քաղաք կառուցեն, որովհետև Աստծո քաղաքը, որի մասին Ավգուստինը խոսում էր, ոչ թե երկնքում էր, այլ երկրի վրա (սակայն երկնային ծագումով): Այսպիսով, հարց էր առաջանում. ինչպե՞ս գործնականում կառուցել այդ քաղաքը: Ինչպե՞ս կառուցել այնպիսի քաղաքակրթություն, որ կտարբերվեր երկրավոր քաղաքից և հաջողություն կունենար:

Օգտակար էր նաև այն, որ քրիստոնեությունը գլխովին մերժեց հեթանոսների էլիտար մոտեցումը: Այն դեպքում, երբ հռոմեական էլիտան խրվել էր իր <<հումանիտար>> արվեստի մեջ, որովհետև տեխնիկական արվեստները չափազանց «ծառայական» էին իրենց համար, քրիստոնեությունն ուրախությամբ ընդունեց այդ մարտահրավերը: Իշխանությունը գալիս է ծառայությունից, իսկ քրիստոնյաները ծառա լինելու հետ կապված ոչ մի խնդիր չունեին: Նույնիսկ նրանց եպիսկոպոսները՝ էլիտան, պետք է ծառայեին կարիքավոր մարդկանց:

Ով էր տեսել որ Թագավորը Իր ծառաների ոտքերը լվանար:

Ով էր տեսել որ Թագավորը Իր ծառաների ոտքերը լվանար:

(Ծառայում էին, թե ոչ, դա մեկ ուրիշ հարց է): Այսպիսով, քրիստոնյաների համար գրականություն ստեղծել գործնական ապրելակերպի, աշխատանքի և հարցերի լուծման համար անցանկալի մի բան չէր, ընդհակառակը, դա աշխարհի համար ծառաներ լինելու նրանց հանձնարարության իրականացումն էր:

Այդ փոփոխության վերջնական ավարտը եկավ 7-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում: Իսիդոր Սևիլյացին (Իսպանիայի Սևիլիա քաղաքից), որ եկեղեցու եպիսկոպոս էր մի վայրում, որտեղ հիմա Իսպանիան է (այդ ժամանակ՝ Վեստգոթական թագավորություն), կազմեց և հրատարակեց արևմտյան աշխարհում առաջին հանրագիտարանը՝ «Ստուգաբանություն»: (The Etymologies): Այս աշխատությունը սկսել էր նրա ավագ եղբայրը՝ Լինդերը (Leander), որ եպիսկոպոս էր նրանից առաջ, և նախքան դասական աշխարհի վերջնական վերանալն օգտագործեց իր հաջողությունը և իշխանությունը կազմելու ամեն տեսակի տեքստերի մի հսկայական գրադարան: Հիմնվելով իր եղբոր գրադարանի վրա, Իսիդորը հավաքեց այն ողջ փիլիսոփայական և գործնական (ուշադրություն դարձրեք, նաև գործնական) գիտելիքները, որ այդ ժամանակ կար աշխարհում: Արդյունքը 20-հատորանոց հանրագիտարանն էր: Այն պարունակում էր փիլիսոփայություն, աստվածաբանություն, պատմություն և այլն, սակայն հանրագիտարանի կեսը նվիրված էր այնպիսի թեմաների, որոնց վերաբերյալ նախկինում շատ բաներ չէին գրվել. թէ ինչպես գյուղատնտեսություն վարել, անասուն պահել, բույսեր մշակել և դրանց գործնական արժեքը,

Իսիդորի Արձանը Մադրիդում, Իսպանիա

Իսիդորի Արձանը Մադրիդում, Իսպանիա

շինարարություն, բժշկություն, մետաղներ և քարեր, տեխնիկական գործիքներ և դրանց օգտագործումը, սննդի տեսակներ, հագուստ, նավեր և նավագնացություն և այլն, և այլն, և այլն: Նույնիսկ հատուկ գլուխ կար խաղերի տեսակների, պատերազմների, իրավագիտության և նույնիսկ միջազգային օրենքի վերաբերյալ:

Հենց այդտեղ, այդ գրքում բացահայտվեց քրիստոնեական գրականության իրական ուժը: Պատմության մեջ առաջին անգամ գիտելիքը կտրտված ու մասնատված չէր տարբեր հասարակական դասակարգերի ու խմբավորումների միջև: Այն նաև աստվածացված և պաշտմունքի առարկա դարձված չէր: Այն որպես կախարդական հրաշագործություն թաքցված չէր անլվա մասսաներից: Եթե դուք ցանկանում եք իմանալ, թե որտեղից է իրականում սկսվել քրիստոնեական քաղաքակրթությունը գործնականում, դա այնտեղ է՝ 7-րդ դարի Իսպանիայում՝ Իսիդորի միջոցով:

Նրա գիրքը կարևո՞ր էր: Լսեք. այդ գիրքը գրվելուց 850 տարի հետո Յոհաննես Գուտենբերգը Գերմանիայում հայտնագործեց շարժական տպագրահաստոցը: Այս հայտնագործությունից հետո 100 տարվա ընթացքում ամենաշատ տպագրվող գիրքն Աստվածաշունչն էր: Հաջորդ ամենաշատ տպագրվողն Իսիդորի «Ստուգաբանություն»-ն էր: 100 տարվա ընթացքում դրա 80 տարբեր խմբագրումներ առաջացան: Մենք վստահ կարող ենք ասել, որ մի գիրք, որ լույս տեսնելուց 900 տարի հետո էլ ամենաշատ վաճառվող գիրք է, ուրեմն ազդեցիկ գիրք է: Եվ իրոք, ՔՀ 600-1500թթ.-ը «Ստուգաբանություն»-ը կենտրոնական գիրք էր, որը օգտագործում էին իշխաններ, գործարարներ, իրավաբաններ, ֆինանսիստներ, շինարարներ, գիտնականներ և ուրիշներ: «Ստուգաբանություն»-ն իհարկե սպառիչ գիրք չէր, սակայն այն տալիս էր ձևաչափ և նմուշ, ըստ որի գործնական գիտելիքը պետք է կազմվեր և մատուցվեր: Այս գիրքը գիտելիքի և ուուցման հիմնական աղբյուր էր թագավորների, իշխանների և Հռոմի պապերի խորհրդականների համար, սկսած Շառլեմանից մինչև Լուիզ XIV-ը: Այսօր, պատմաբանները և հնեաբանները դեռևս հայտնաբերում են դրա պատճեները տարբեր վանքերում: Դրանց ավելի հին օրինակներն Իռլանդիայում են, թարգմանված հին գելերեն (շոտլանդերեն, իռլանդերեն, կելտերեն) լեզվով:

Մի բան, որ այսօր այնքան էլ հայտնի չէ այն է, որ Իսիդորից հետո, հարյուրամյակների ընթացքում միսիոներները գնում էին ծառայության ոչ այնքան աստվածաբանական գիտելիքներ ունենալով վերացական (աբստրակտ) բաների մասին (թեև դա նույնպես կարևոր էր), այլ գրքերով, որոնք պարունակում էին գործնական գիտելիքներ գործնական լուծումների մասին: Կյուրեղը և Մեթոդիուսը, երբ սկսեցին իրենց միսիոներությունը սլավոնների մոտ, հատորներով գրքեր թարգմանեցին գյուղատնտեսության, առևտրի, արտադրության և այլ շատ թեմաների վերաբերյալ, ներառյալ մանրամասնություններ ծառեր մշակելու (էտելու) և սնունդ պահածոյացնելու մասին: Նույնը կարող ենք ասել նաև մյուս միսիոներների մասին: Իրականում, 19-րդ դարում, Եվրոպական միսիոներների մեծ մասն ավելի շուտ գնում էր որպես խնդիրների լուծում տանողներ, քան որպես տեսական ավետարանիչներ (Ի տարբերություն այս տեսակի ավետարանչության, օրինակ, Հայաստանում տարիներ առաջ մի քանի միսիոներներ էին եկել ԱՄՆ-ի Մինեսոտա և Կանզաս նահանգներից, և նրանց հրավիրել էին մի գյուղի եկեղեցի:  Այս մարդիկ եկան, և այս եկեղեցու քրիստոնեա ժողովրդին ավետարան քարոզեցին, մի քիչ մարդկանց հետ շփվեցին ու իրենց գործը ավարտած համարեցին:  Այս ավերտանիչներից մեկը դեղագործ էր, մյուսը բուժքույր, և այս մարդիք տասնյակ հազարավոր դոլարներ վատնելով եկել էին Հայաստան որպեսզի ավետարանը իմացող ապաշխարած մարդկանց նորից ավետարան քարոզեին ու վերադառնային Կանզաս): Հիշեք, օրինակ, Դեյվիդ Լիվինգսթոնին (David Livingstone), որ գնաց Աֆրիկա՝ պատրաստ լուծելու մի շարք խնդիրներ, սկսած ստրկության դեմ պայքարից մինչև մալարիայի բուժումը: 19-րդ դարի վերջում, Եգիպտոս գնացած քրիստոնյա միսիոներները տեղի բնակչությանը դարձի էին բերում պարզապես անվճար դպրոցներ սկսելով աղքատ ընտանիքների աղջիկների համար, սովորեցնելով նրանց կարդալ, գրել և առևտուր անել, հետագայում վճարովի աշխատանք գտնելու համար: Իրականում, միսիոներական այս եռանդը չփոխվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, չնայած, պետք է ընդունել, որ կեղծ-բարեպաշտության (pietism) այդ մահացու սերմերը ցանվեցին 19-րդ դարի կեսերին:

Եվ այստեղ մենք հասնում ենք գրքերի և միսիոներության վերաբերյալ իմ տեսակետին: Եթե ես միսիոներության մասին ճիշտ եմ հասկանում, որ միսիոներությունը եկեղեցիներ հաստատելու և անհատներին դարձի բերելու մասին չէ (չնայած, երկուսն էլ իրական միսիոներության փոքրիկ բաժին են), այլ բոլորովին նոր մշակույթ կառուցելու մասին է (Աստծո քաղաքը), որը կփոխարինի հեթանոսական հին մշակույթը (մարդու քաղաքը), ուրեմն միսիոների առաջնային նպատակը պետք է լինի «ինչպես անել» գիտելիքի տարածումը: Ինչպես փոխել որևէ երկրի օրենքներն ու սովորությունները, ինչպես դատարաններ վարել, ինչպես տնտեսություն վարել, ինչպես բիզնես կառուցել, ինչպես գիտություններ զարգացնել, ինչպես ստեղծել նոր տեխնոլոգիաներ և կիրառել դրանք, ինչպես ընտանիքը դարձնել հաջողակ, ինչպես մեծացնել երեխաներին, ինչպես կրթություն զարգացնել, ինչպես ստեղծել համայնքի ճիշտ փոխհարաբերություն (ոչ թե ընդամենը «եկեղեցի», որտեղ բոլորը կենտրոնացած են նույն ծեսը շաբաթը մեկ անգամ անելու վրա) և այլն, և այլն: Այս դեպքում, միսիոների խնդիրը դառնում է նոր գրականության ստեղծումը, մի գրականություն, որ ինտելեկտուալ հիմք կստեղծի նոր քաղաքակրթության համար: Ոչ թե միայն, թե ինչպես պետք է այդ նոր մշակույթը հավատա Աստծուն և փրկությանը, այլ նաև թե ինչպես պետք է այդ հավատը գործնականում կիրառվի անհատի ամենօրյա կյանքում և աշխատանքում այդ մշակույթի հաստատությունների մեջ: Քանի որ ողջ կյանքը կրոնական է (հիշեք, մշակույթը կրոնի դրսևորումն է, Culture is religion externalized), ապա ողջ հեթանոսական կյանքը կռապաշտություն է, ներառյալ մտքերը, մշակույթը, հաստատություններն ու կյանքի ուղղությունը: Որպեսզի միսիոները հավատարիմ լինի իր հանձնարարությանը, նա կարիք ունի ընդունելու մարտահրավեր ընդդեմ այս ողջ կռապաշտության. մտքեր, գործնական կյանք, հաստատություններ և կյանքի ուղղություն: Դա անելու համար նա պետք է փրկության այլընտրանքը ներկայացնի այդ բոլոր ասպարեզներում. մտքեր, գործնական կյանք, հաստատություններ և կյանքի ուղղություն: Նա պետք է սկսի քաղաքակրթություն կառուցել: Եվ դա միայն տեղի է ունենում այդ մշակույթին գրքեր տալով, թե ինչպես կառուցել այն: Գրքեր, որ ասում են, թե ինչպես պետք է դա արվի:

Մեր միսիոներությունը Բուլղարիայում հենց սա է անում: Իսկ ինչ պետք է անեն մյուս բոլոր միսիոներությունները. ինտելեկտուալ հիմք կառուցեն: Առանց գրքերի և գործնական գրականության հիմքի, միսիոներությունն ընդամենն օդում պտտվում է իր առանցքի շուրջ: Այն ոչ մի տեղ չի տանում և վերջիվերջո մահանում է:

Եվ ես, որպես սրտի խորքում միսիոներ, ցանկանում եմ տեսնել, որ երկրի բոլոր ազգերն ունենան այս միսիան (առաքելություն): Սա ոչ իմ գործն է, ոչ էլ ձերը, անհատապես գնալ բոլոր ազգերի մեջ և այսպիսի միսիա սկսել: Սակայն մենք պետք է եռանդուն կերպով փնտրենք մարդկանց, որ կանչված են դա անելու, և եկեք հավատարմորեն օժանդակենք նրանց:

Այս շաբաթ ես հանձնարարելու եմ կարդալ Վիշալ Մանգալվադիի «Գիրքը, որ ստեղծել է քո աշխարհը» (Vishal Mangalwadi’s The Book That Made Your World): Կարդացեք այն, բայց հիշեք, նա պատմության նույնիսկ կեսը չի պատմում: Կա շատ ավելին: Եվ այդ շատ ավելին կարիք կա իրականացնել այսօր:

Բուլղարիայի Բարեփոխման Ծառայություն կազմակերպությունը միսիոներական ծառայություն է՝ նվիրված… ինչի՞ն: Դուք ճիշտ եք. կառուցել ինտելեկտուալ հիմք քրիստոնեական ապագա քաղաքակրթության համար Արևելյան Եվրոպայում: Այն այլևս այդ տեսակի միակ միսիան չէ. այդպիսի նոր միսիոներություններ են առաջացել տարբեր վայրերում. Չեխիայում, Կոստա Ռիկայում, Բրազիլիայում և այլն: Նրանք բոլորն արժանի են ձեր աջակցությանը: Իսկ ես իհարկե կաջակցեմ իմ ծառայությանը:

 

ՀԵՏԱԳԻՐ

Եթե այս հոդվածի ունկնդիրը հետաքրքրված է, մենք ունենք մի քանի Քրիստոնեական գրքեր որոնք թարգմանչական ընթացքի մեջ են, հայերեն լեզվով, որոնք Տերը կամենա կտպագրվեն այս տարվա մեջ:  Սրանք քրիստոնեական աստվածաբանական գրականություն են, մատչելի բոլորին, և՛ ճեմարան հաճախողին և՛ սովորական քրիստոնեային:  Հետաքրքրվողները կարող են այս էլեկտրոնային էջի միջոցով մեզ ուղարկել իրենց email-ի հասցեն և մենք նրանց կարող ենք տեղեկացնել, նյութերի պատրաստ լինելու դեպքում:

 

 

 

Տրանսգենդերիզմի Անակնկալ Հայտնվելը Հայաստանում:

Մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը և Գոհար Հայրապետյանը Տեր Վարդապետ Սուրբ Ռուբենին հում-հում կուլ են տալիս: 

Տրանսգենդերիզմ.  Սա մի երևույթ է երբ մի անձ հայտարարում է որ ինքը ինչ սեռի ուզի կպատկանի, իր կամքի համաձայն, կամ, որ ինքը ֆիզիկապես մի սեռով է ծնվել բայց իրականում նա ուրիշ սեռի է պատկանում, կամ, միաժամանակ երկու սեռին է պատկանում, և տղամարդ է և կին:   Սա այս բառի կարճ սահմանումն է:

Հայաստանում վերջին ժամանակներում վիճաբանություններ են բացվել այս թեմայի շուրջ, մասնավորապես երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն նետել է այս հարցի էպիկենտրոնում, հայտարարելով, կամ, զորեղ կերպով ակնարկելով որ տրանսգենդեր մարդիկ նաև քաղաքացի են, նույն իրավունքները ունեն ինչպես նորմալ մարդիկ:  Թէ երկրի վարչապետը ինչ կարիք ունի ինքն իրեն նետելու այս հարցի մեջ շատ անհասկանալի է.  Միգուցե նա մտածում է որ ինքը Աստված է և ինքն է որոշում ով է քաղաքացի և ով ոչ, և ինչը կարելի է համարել նորմալ, բարոյական, և ինչը ոչ.   Այսինքն, ինքը միգուցե գտնում է որ ինքը ժողովրդի հայրն է, Իոսիֆ Ստալինի նման:  Կամ էլ միգուցե նա Դիլիջանի բոմշերից է և չգիտե թէ ինքն ինչպես իրեն պահի նորմալ Աշխարհում.  Բայց, ինչ էլ որ նրա պատճառը լինի, այսպես վարվելու, մենք արդեն վաղուց հայտարարել էինք որ, ինչքան էլ որ վարչապետը մեծ գործ արեց, հանցագործ տարրերին իշխանությունից հանելու գործի մեջ, վերջիվերջո, երբ բանը վերաբերում է կառավարությանը և բարոյականությանը, սա առաջին և վերջին անգամը չէ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապացուցում է որ ինքը խոտակեր հայվանից այդքան էլ չի տարբերվբում:  Որը մեզ բերում է ստորին տեսահոլովակին:

https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=CMxOgh2dF2w

Սա 36 րոպեանոց տեսահոլովակ է որը ձեզ համար հակիրճ կերպով կներկայացնենք, մեր թեմայի շրջանում:  Այստեղ Վարդապետ Տեր Ռուբեն Զարգարյանը փորձում է պատասխանել ժիրայր Ոսկանյան-ի և Գոհար Հայրապետյանի այն հարցերին որ

Այն հայտարարությունը որ Հայաստան չպետք է լինի աշխարհիկ պետություն, արդյոք սա Տեր Ղազար քահանայի կարծիքն է թէ Հայ առաքելական եկեղեցու կարծիքն է.

Տեր Ռուբենի բացատրությունը կարծես չիներեն հնչի:  Եթե դու չես կարողանում հասկանաս թէ Ռուբենը ինչ է ուզում ասել, ինչ է ուզում բացատրել, դա նորմալ բան է, քանի որ Ռուբենի բացատրածը անհասկանալի է:  Երևի թէ անհնարին լինի մեկ այլ մարդու հանդիպել որի ուղեղը ավելի շատ քաոսային վիճակում լինի ինչպես որ Ռուբենի ուղեղն է:  Այս երիտասարդ վարդապետը տարիներ շարունակ Եվրոպական համալսարաններում և ճեմարաններում կրթություն է ստացել, և արդյունքը այն է որ նա միայն սովորել է թէ ինչպես արհեստավարժ կերպով բառախաղերով զբաղվել, քաղաքական գործիչների պես, թէ ինչպես խուսափել դիմացինի հարցին պատասխանել:  Եթե նկատեք Ռուբենը Գոհարին և Ժիրայրին բազմիցս անգամ հունից հանում է, նրանց հարցերը շրջանցելով և նրանց հարցերի շուրջ տանգո պարելով:

Ռուբենը սկզբում քաոսային ձևով սկսելով և հետո չիներենին անցնելով, ու Գոհարի առաջին հարցը հաջողությամբ շրջանցելով (ադբիտ անելով), սկսում է բացատրել թէ Ազգային Ժողովի շենքում ինչ է տեղի ունեցել ու Տեր Ղազարը ինչու է այդքան ջղային վիճակում:  Իհարկե Գոհարը և Ժիրայրը նրան սկզբում չխնդրեցին այս հարցին պատասխանել, Տեր Ռուբենը ինքստինքյան սկսեց այս հարցին պատասխանել կարծես թէ իրեն խնդրել էին բացատրել, որպեսզի այն տպավորությունը տա որ հարցերին պատասխան է տալիս:  Նա նաև սկսում է մեծ բառեր օգտագործել, ընթացակարգ, լսումներ, մարդու իրավունքներ, որպեսզի իր լսողներին այն տպավորությունը տա որ ինքը խելացի է, թեև որ սա իր բառախաղերի մի մասն է կազմում:

Իհարկե, Տեր Ռուբենը ինչպես երևում է խոսել գիտե, բայց ցավն այն է որ այս 36 րոպեի ընթացքում նա խոսեց մի շարք բաների մասին որոնք ոչ մի միաբանված իմաստ չունեն, պարզապես անիմաստ գլխից դուրս տվեց:

Տեր Ռուբենը իր խառնիճաղանջ մտքերի քաոսի մեջ է գցում նաև Ժիրայրին  և Գոհարին, ստիպելով որ նրանք էլ խառնաշփոթության մեջ մտնեն:

Օրինակ, Գոհարը Տեր Ռուբենին հարցնում է, թէ արդյոք տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է թէ մարդ չէ:  Եվ այստեղ հրաշք է կատարվում, 7 ու կես րոպե զրույցից հետո, Տեր Ռուբենը հանկարծ որոշում է Աստվածաշնչից մեջբերում անել.  Ահհ, վերջապե՛ս:  Նա մեջբերում է 1 Կորնթ. 6:9-ը, <<Նրանք ովքեր պոռնկություն են անում կամ կռապաշտ են, կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, …… արքայություն չեն ժառանգելու>>:  Եվ այստեղ Տեր Ռուբենը ինքն է հարց տալիս թէ արդյոք իգացողը, կռապաշտը, գողը, մարդ է թէ մարդ չէ:  Մեկ անգամ ևս, Տեր Ռուբենը սկսում է ոլոր-մոլոր ճանապարներով տանել իրեն լսող մարդկանց:    Աստծո խոսքի այս համարը ոչ մի կապ չուներ իրեն տված հարցի հետ:  Եվ Տեր Ռուբենը հայտարարում է որ այն հարցադրումը, թէ արդյոք տրանսգենդերը մարդ է թէ մարդ չէ, կեղծ հարցադրում է:  Ու հետո նա հայտարարում է որ այո, տրանսգենդերը, իգացողը, մարդ է, քաղաքացի է:  Բայց, Տեր Ռուբեն, համաձայն ում?  Աստծո խոսքի?  Թէ քո քաոսային մտքի կարծիքի, թէ համաձայն ներկա իրականության?

Եթե Տեր Ռուբենը քրիստոնեա լիներ նա կիմանար Երկրորդ Օրինաց 23:18-ի մասին, որտեղ Աստված իգացողին, հոմոսեքսուալին, տրանսգենդերին, կարևոր չէ թէ ինչ անունով կոչեն նրանց, Աստված նրանց ՇՈՒՆ է կոչում, մարդ չի կոչում:  Այսինքն ոչ, սրանք, իրենց մեղքի համաձայն մարդ չեն, քաղաքացի չեն:  Այլ կերպ ասած. Եթե Տեր Ռուբենը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը, եթե նրանք ոչ-քաոսային տեսակետ ունեն այս հարցի շուրջ, ապա Հայ Առաքելական Եկեղեցին ասում է որ սոդոմացիները իրավունք ունեն քաղաքացի լինելու և քաղաքացու բոլոր իրավունքները ունենալու:  Իհարկե, ընդամենը մի քանի վայրկյան հետո Տեր Ռուբենը սկսում է ինքն իրեն ժխտել:

Տեր Ռուբենը 12-րդ րոպեում ասում է որ ճիշտը սա է քանի որ հասարակության ինտուիցիան է այսպես ասում, LOL:  Իհարկե մեկնաբան Ժիրայրը Տեր Ռուբենի վրա ռումբ է գցում նրան հարցնելով թէ արդյոք այդ հասարակության ինտուացիայի մեջ ընդունվող բաները, օրինակ, կաշառքը, զինվոր ծեծելը-սպայի կողմից, կին ծեծելը, արդյոք սրանք էլ են նորմալ բաներ, և Ռուբենը մեկ անգամ ևս սկսում է չիներեն խոսելով ինքն իր գործած ծուղակից դուրս գալ:

Սիրելիներ, այստեղ հարցը սա է, թէ մարդկության բարոյականության չափանիշը որն է:  Մի կողմում նրանք են ովքեր հավատում են որ մի-միայն Աստծո խոսքը, Աստծո տված օրենքներն են որ կազմում են մարդու, քաղաքացու, երկրի բարոյականության չափանիշը, մյուս կողմում այս աշխարհի Տեր Ռուբեններն են որ հայտարարում են որ չափանիշը եկեղեցու կանոնակարգությունն է, դատաստանագրքերն են, ու երբեմն էլ Աստծո խոսքն է:  Կամ էլ, ինչպես Ռուբենն է հայտարարում 15:30-ից սկսված, չափանիշը նաև իր շրջապատի մարդկանց կարծիքն է, թէ արդյոք իրենք կնստեն կոֆե խմելու տրանսգենդերի հետ:  Այս բանը ասելով Տեր Ռուբենը իր գլուխը զուգարանի ծակի մեջ է մտցնում:  Բարոյականության, ճշմարտության Չափանիշը այս պահին Ռուբենի շրջապատն է, որը ըստ Տեր Ռուբենի <<շատ մեծ ու բազմաշերտ է>>:

ԻՀԱՐԿԵ, մենք չենք կարող չխոսել Ժիրայրի Տեր Ռուբենին ուղղված այն հարցին որ, Հայաստանի քրեական օրենսգրքում Գողությունը, կաշառքը, սպանությունը, համարվում են հանցագործություն, բայց տրանսգենդերությունը, հոմոսեքսուալությունը՝ ոչ:   Սա ՀԻԱՆԱԼԻ հարց է.  Անկախ նրանից թէ Ժիրայրը հասկացավ թէ ինչ արեց, բայց այս հարցով նա մեզ կանգնեցրեց երկու ընտրության առջև.  Որտեղից է բխում օրենքը, օրենքի չափանիշը, ինչպես ենք մենք իմանում մի բան հանցագործություն է թէ ոչ, ավելին, ինչպես ենք մենք կարող իմանալ թէ մի բան լոկ մեղք է, թէ մեղք և հանցագործություն:

Այստեղ մեկ անգամ ևս, Վարդապետ Տեր Ռուբենը, հարցը պատասխանելու փոխարեն, միանգամից գործի է անցնում հարցը պատասխանելուց խուսափելով, հարցը շրջանցելով, ասելով որ, …. Եթե մենք ընդունենք տրանսգենդերին, ապա կլինի այսպես, կլինի այնպես, կլինեն տրանսգենդերների շքերթներ … ամեն ինչ վատ կլինի:   Կներեք, բայց սա հարցին պատասխանելու ձև չէ:

Քրիստոնեան, որը Տեր Ռուբենը չէ, հավատում է որ Աստծո Խոսքն է մեզ համար սահմանում թէ ինչն է հանցագործություն և ինչը ոչ, իսկ տրանսգենդերիզմը Աստծո խոսքը պարզ կերպով սահմանում է որպես հանցագործություն:  ՎԵՐՋ:  Այդքան բան, և այդքան պարզ:

Հաջորդը, Ժիրայր Հայրապետյանը վստահաբար հայտարարում է որ Սահմանադրությունը ասում է որ յուրաքանչյուր ոք կարող է խաղաղ երթ կազմակերպել, այն իրավունքները որոնք Հայաստանի Քաղաքացին ունի, դա նրա պատճառով է որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է Հայաստանի քաղաքացուն այդ իրավունքները տալիս:  ՀԱՀԱՀԱ;   Սիրելիս, եթե դու Քրիստոնեա էս, այս անհեթեթությանը չպետք է հավատաս:   Դու ունես իրավունքներ որովհետև Աստված է դա քեզ տվել, և ոչ թէ ինչ որ մի պետություն, կամ փաստաթուղթ:  Ազատությունը քեզ աստված է տալիս և ոչ թէ պետությունը:

Աստվածաշունչը պարունակում է Աստծո Կենդանի Խոսքը, Նրա տված և հրամայած օրենքները, բոլոր մարդկանց համար, բոլոր ժամանակների համար:  Թէ ինչպես մարդը պետք է իր ընտանիքը կառավարի, պետությունը կառավարի, եկեղեցին կառավարի:  Աստվածաշունչը հայտարարում է Աստծո Խոսքը, կյանքի ձևը, որ, այստեղ է արդարադատությունը:

Սահմանադրությունը մեզ ընթացակարգայի՛ն օրենք է տալիս, այն մեզ էական բարոյական օրենք չի տալիս:  Յուրաքանչյուր մարդ կարող է սահմանադրությունը բարի կամ չար ձևով օգտագործել:  Մարդն է որը իրեն կառավարում է Աստծո Օրենքով, սահմանադրությունը չի կարող փրկել մարդուն:

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը միգուցե ոչինչ չի ասում թէ արդյոք ընտանիքի հայրը կարող է ամուսնանալ իր աղջկա հետ, կամ արդյոք քույրը կարող է ամուսնանալ իր եղբոր հետ:  Այդ դեպքում, մենք չպետք է Տեր Ռուբենի մեթոդներով շարժվենք և տեսնենք թէ հասարակությունը կամ իմ լայնածավալ շրջապատը ինչ կարծիք ունի դրա մասին:   Այս դեպքում Քրիստոնեան պետք է Աստծո օրենքին նայի թէ Աստված արդյոք սա թույլ է տալիս թէ ոչ:

Թէ ինչու են Ռուբենի նման ծաղրածուին հրավիրում հասարակական տաղավար դա մի ուրիշ հարց է:  Ուղղակի, մարդիկ սա նայելով այն սխալ կարծիքն են կազմում որ Տեր Ռուբենը Քրիստոնեա է և ներկայացնում է քրիստոնեաներին:  Ոչ, տեր Ռուբենը տխմար է որը հաճախ իր գլխից դուրս գործերի մեջ է մտնում ու Տիրոջ անունն է վարկաբեկում:

Մեկ անգամ ևս, յուրաքանչյուր բարոյական կամ որևէ այլ էական հարց որոշվում է նրանով թէ այդ հարցին մոտենալու քո չափանիշը որն է, Աստծո Խոսքը, և միայն Աստծո Խոսքը, թէ մշակույթը, սովորությունները, երկրի օրենքը, սահմանադրությունը:  Այս բանավեճի մեջ Տեր Ռուբենը նոկաուտի ենթարկվեց, որովհետև Տեր Ռուբենը չի հավատում որ միայն Աստծո Խոսքն է չափանիշ և այն բավարար է կյանքի ամեն ինչի համար:  Սովորաբար Տեր Ռուբենին հայտնի է որ հանրային հեռուստատեսության մեջ կարևոր է որ մարդ իր ֆիզիկական կառույցով վստահություն ցուցադրի, աթոռի մեջ ձիգ նստած, առանց գլուխը առաջ կամ հետ տանելու, առանց հուզմունք ցուցադրելու:   Բայց եթե նկատեք, այս հաղորդման վերջին մասերին Տեր Ռուբենը փլուզված, հյուծված վիճակի մեջ էր (<<երբ կլինի այստեղից պրծնեմ գնամ …>>), աթոռի մեջ մկան պես կծկված, խեղճացած:  Սա իհարկե մատնանշում է նրան թէ Տեր Ռուբենը ինչպիսի կատարյալ կերպով էր ջաղջախվել:

Քրիստոնեան չի կարող հենց այնպես լոզունգներով և կլիչեներով դիմանա 21-րդ դարի ժամանակակից ինտելեկտուալ գիտական քննադատության ծանրությանը:  Հակառակորդը, նույնիսկ իր ազնիվ և անկեղծ հարցերով կարող է ճզմել անկիրթ հավատացյալին:   Պահանջվում է որ հավատացյալը սերտած լինի Աստծո օրենքը և թէ դրանք ինչպես են կարող կիրառվել ներկա կյանքի հարցերի մեջ և պատասխանել հետաքրքրասեր հեթանոսի օրինական հարցերին:   Բայց, ինչպես որ բոլորին է հայտնի, ժամանակակից հավատացյալ քրիստոնեան Աստծո օրենքը ընդհանրապես չի սերտում, և նույնիսկ չգիտե որ պիտի սերտի, կամ էլ, եթե ցանկություն կա, ուսուցիչ չկա:  Սա է պատճառը որ Հայր Ռուբենի նոկաուտը ընդամենը առաջին նոկաուտն է, սրան կհաջորդի երկրորդը, երրորդը, չորրորդը:  Ու շատ ժամանակ չի պահանջվի որ սոդոմացիները սկսեն Հայաստանում իրենց շատ հանգիստ զգալ ու արտահայտվել և ժողովրդի կողմից ընդունվել:

Ժամանակին սովետական (ներկայումս էլ Հայաստանի) բանտերում էր միայն ընդունված որ հոմոսեքսուալներ լինեին, որոնք գողական տղերքի հաճույքի առարկան էին:  Իհարկե ոչ ոք չի մտածում որ այդ գողական տղերքն էլ իրենց հերթին էին հոմոսեքսուալ, գոմիկ:  Բայց ուշ թէ շուտ միասեռականությունը, որը անցյալում գողական/հարգված տղերքի մեջ էր տարածված, մտնելու և որոշ տարածում է ստանալու Հայաստանի ընդհանուր հանրության մեջ:

Բայց ինչ վերաբերում է տրանսգենդերներին և միասեռականներին, ապա Տիրոջ իսկական ժողովուրդը չպետք է վհատվի Հայաստանում սրանց հայտնվելով:  Սրանք իրականում նոր չեն հայտնվել, սրանք միշտ էլ եղել են, լինի դա Նաիրյան Հայաստանում, Վարդան Մամիկոնյանի ժամանակվա հայաստանում, կոմունիստական Հայաստանում, թէ մեր օրերում:  Մեր օրերում ուղակի կան հանրային հեռուստատեսություն, ինտերնետ և այլն, և այս սոդոմացիների ներկայության փաստը շատ արագ է տարածվում ժողովրդի մեջ:  Միգուցե կան ժամանակներ որ սոդոմացիների քանակը որոշ ձևով աճում է, կամ նվազում է, բայց ինչ էլ լինի տրանսգենդերները կամ սոդոմացիները գնալով ավելի են անհետանում ու պիտի անհետանան, քանի որ Աստված գերիշխան է, և ինչ որ նորմալ չէ պիտի անհետանա, ինչպես որ պատմությունն է ցույց տվել:

 

Գալուստ Զաքարյան

Հիլսոնգը և Պղծությունը

Հիլսոնգը և Պղծությունը

Ավետարանչական Եկեղեցու Ողբերգություն

<<Իրենց Պտուղից Պիտի Ճանաչեք Նրանց: 
Միթէ Փշից Խաղող Կքաղեն , կամ Տատասկից Թուզ>>:
                                  Մատթեոս 7:16

 

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում երբ թվում է թէ ամոթալի սկանդալային պատմությունները ավետարանչական եկեղեցու բնորոշ հատկանիշն են:  Երբեմն եկեղեցու մեջ կատարվող մեղքերը շատ ավելի ծանր ու պիղծ են համեմատած եկեղեցուց դուրս, անհավատների կատարած մեղքերի, ու հաճախ այս մեղքերը գործվում են տեղական եկեղեցիների առաջնորդների կողմից:  Մի դեպքում հրաշքներ գործող դևի զավակ Գրիգոր Սոմոնյանն է ցատկում շնության և այլ մեղքերի մեջ(իր իսկ եկեղեցու կանանց հետ), մեկ այլ դեպքում քրիստոնեական ճամբարում ամուսնացած մի տղամարդը և մի քարոզիչի աղջիկը միասին փախնում են Ռուսաստան, և շատ ավելի անհավատալի մեղսագործություններ:

Թվում է թէ ավետարանչական եկեղեցին սկսում է հանգուցալուծվել և փլուզվել, որից այն մի միայն կարող է վերաձևավորվել որպես Քրիստոսին անճանաչելի և մարդա-հաճո մի կառույց:

Ձեզ ենք ուզում ներկայացնել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի խարիզմատ եկեղեցական շարժման առաջնորդ Ֆրանկ Հյուստոնին (Frank Houston, 1922-2004):  Այս մարդը երկար տարիներ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի խարիզմատների առաջնորնդն է եղել, հիմնելով եկեղեցիներ և հոգեգալստական կազմակերպություններ:  Ցավոք սրտի, 2000-ական թվականներին ի հայտ է եկել որ Ֆրանկ Հյուստոնը իր եկեղեցական ծառայությունների ընթացքում նաև զբաղվել է անհավատալի մի պղծությամբ:  Նա, օգտագործելով իր պաշտոնը և անսահման իշխանությունը, եկեղեցու անդամների փոքր տարիքի տղա երեխաներ է բռնաբարել, ավելի քան 9 երեխա, համաձայն տվյալների, բայց այս թիվը շատ ավելի բարձր է քանի որ շատերը իրենց դեմ գործված այսպիսի մեղքերը չեն հայտնում:  Եվ հատկանշականը այն է որ այս քարոզիչը այս մեղքերը գործել է երկար տարիների ընթացքում, ու այս մեղքերի մասին տեղյակ են եղել ավելի քան 50 խարիզմատ քարոզիչներ/առաջնորդներ, բայց ոչ մեկը այս հանցագործությունները իշխանություններին չեն հայտնել, որպեսզի իրենց հսկա եկեղեցիները չքանդվեն և իրենք իրենց պաշտոնները չկորցնեն, երկու կամ երեք տասնյակ բռնաբարված երեխաների պատճառով:

Երբ Ֆրանկ Հյուստոնին իրենից տուժված և արդեն չափահաս դարձած տղաները առաջին անգամ սկսեն են մեղադրել այս մեղքերի մեջ, Ֆրանկը սկսել է նրանց տասնյակ հազարավոր դոլար գումարներով կաշառել որպեսզի նրանք ոչ ոքին չհայտնեն, և նաև նրանց ահաբեկել է վատ հետևանքներով եթե նրանք հանկարծ գնան ու իշխանություններին հայտնեն տարիներ առաջ նրա գործած ոճրագործությունների համար:  Ու նաև հարկ է նշել որ այս խարիզմատ քարոզիչի գործածների հետևանքով, այս տղաներից շատերը իրենց չափահաս տարիքում դարձել են միասեռականներ, այսինքն այս խարիզմատ քարոզիչը այս տղա երեխաներին մանուկ հասակից բռնաբարելով, ազդել է որպեսզի նրանք հետագայում միասեռական դառնան, կամ ինքնասպանություն գործեն:

Ամենամեծ հարցերից մեկն այն է թէ  որոնք են այն հիմնական պատճառները որոնք այս եկեղեցիներին կործանման են ենթարկում: Այս եկեղեցիների անվերջ ողբերգության ազդակներից ամենա-առաջինը սա է

 

  1. ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ:

 Այս եկեղեցուներում առողջ վարդապետական հիմքեր ընդհանրապես գոյություն չունի, գոյություն ունեն միայն կլիշեներ, ճարպիկ կամ խորիմաստ թվացող խոսքեր ու արտահայտություններ, որոնք ոչ մի էական բան իրենցից չեն ներկայացնում:

Ավստրալիայում Ֆրանկ Հյուստոնի հիմնադրած եկեղեցին, Հիլսոնգ անունով(Hillsong Church), աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ Խարիզմատ եկեղեցին է, բայց եթե ուզենաս գնաս նրանց եկեղեցու հավատքը բացատրող վարդապետական գրքույկ կամ փաստաթուղթ գտնես, դու հաջողության չես հասնի, որովհետև նրանք ոչ մի վարդապետական հայտարարություն կամ սիստեմատիկ աստվածաբանություն չունեն:  Նրանք ունեն շատ հիանալի կլիշեներ, արտահայտություններ, մարդուն հույս տալու, քաջալերելու, բայց վարդապետական գիտելիք բոլորովին չունեն, որը այս եկեղեցիները վերածում է բացարձակ վտանգավոր կազմակերպությունների:  Օրինակ, նրանց քարոզները այսպիսի բնույթ ունեն … հաջողության 8 գաղտնիքները, կամ, հաղթանակի հասնելու 12 քայլերը, և այլն:

Նրանք ունեն մարդու փրկության ընդհանուր մի վարդապետական հավատք, ու սա շատ կարևոր է որ հասկանանք… այս եկեղեցիները անվերջ կերպով շեշտում են մարդու գերիշխանությունը և ազատ կամքը, ու կործանում են Աստծո գերիշխանությունը և նախասահմանությունը:

Նրանց քարոզների մեջ վերջնական որոշում կայացնողը մարդն է, Աստված չէ, ընտրություն կատարողը մարդն է, Աստված չէ, փրկողը մարդն է, Աստված չէ:  Կարճ ասած, նրանց հավատքի, եկեղեցու հիմքերը քայքայված, հոտած են:  Սա նաև կարելի է ասել Հայաստանի խարիզմատ եկեղեցիների մասին, որ նրանց հավատքի հիմքը նեխած է:  Նրանք հավատում և հայտարարում են որ <<Մենք հավատում ենք որ հավիտենական դրախտ կամ դժողք գնալու որոշումը վերջիվերջո որոշվում է մեր ընտրությունով, մեր պատասխանով>>:  Սա Հիլսոնգ Եկեղեցու, և նաև Հայաստանի Խարիզմատ եկեղեցիների հավատքն է:  Սրանով նրանք մարդուն գերիշխան են դարձնում, ու եթե ուշադիր լինեք, Աստծուն չեն նշում այդ նախադասության մեջ:

Մարդու գերիշխանությունը և որոշումները շատ ավելի են նշվում, քան թէ Աստծո գերիշխանությունը և նախասահմանությունը, որը նրանց հավատքը արմատապես սխալ ուղղության վրա է դնում:  Ինչպես Հովնանը կետի փորի մեջ խոստովանեց ու ինչպես որ յուրաքանչյուր ուղիղ վարդապետություն է հայտարարում, Աստված փրկում է, Աստված գերիշխան է, փրկությունը Տիրոջմէ է:

2 Տիմոթեոս 1:13  Ամուր պահե այն ողջամիտ խոսքերի օրինակը որոնք ինձնից լսեցիր, հավատքով ու սիրով՝ որ Քրիստոս Հիսուսում է:

Սիրելիներ, Խարիզմատ եկեղեցիներում ողջամիտ խոսքերը, վարդապետությունը բացակայում են, նրանք միգուցե որոշ կարճատև խորիմաստ ու հաճելի թվացող խոսքեր, կլիշեներ ունեն, բայց ողջամիտ վարդապետություն, երբե՛ք:

Նրանց աշխարհայացքը մեծ մասամբ մարդկային, հումանիստական է, նրանք հավատում են մարդու գերիշխանությանը, իր որոշումների մեջ:  Ըստ նրանց, մարդը գերիշխան է իր փրկության մեջ, ճշմարտության մեջ, և օրենքի մեջ:  Այս մարդկային, հումանիստական հավատքը կործանել և կործանում է Հայաստանի խարիզմատներին, և մնացած ավետարանչական/բողոքական եկեղեցիներին, որը նշանակում է որ մեկ կամ երկու սերնդից նրանք կդադարեն եկեղեցի կոչվելուց:  Ընդհանուր ավետարանչական/բողոքական եկեղեցիները վերջին 30 տարվա ընթացքում կամ փակվել են կամ էլ զգալիորեն նվազել, լճացել, իսկ խարիզմատ եկեղեցիները նոր անդամներ են գրավում գեղեցիկ լուսավոր բեմեր կառուցելով(սովորաբար արևմուտքից եկած փողերով), Հիլսոնգի երգերը երգելով, և բեմի վրա խեղկատակություններ անելով:  Նշենք նաև, որ քարոզիչների այս սերունդը իրենց կրթությունը ստացել են Կոմունիստական Սոցիալիստական սովետական կրթական համակարգերում, որը լի էր հումանիստական, մարդկային գերիշխանությունով և որոշումներով, ու նրանց ինչ որ սովորեցրել է նրանց կրթական համակարգը և հեթանոսական հումանիստական շրջապատը, նրանք այս բոլոր կեղտերը իրենց հետ եկեղեցու մեջ են բերել և բեմի վրայից սրանք են քարոզում, կեղտոտելով և փչացնելով հավատացյալ ժողովրդի հոգիները:

 

  1. ԻՆՔՆԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ հիմնական խնդիրը որ գոյություն ունի այս եկեղեցիներում սա է.  Նրանք հսկայական կենտրոնացում են դնում երաժշտության վրա, երգերի վրա, ռոմանտիկայի վրա:  Նրանք հավատում են որ երաժշտական զգացմունքները և հոգևոր զգացմունքները մեկ են, և արդյունքնում նրանք ամբողջովին շրջանցում են հավատքը:  Սա աբսուրդություն է.  Եկեղեցու անդամների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, եկեղեցի են հաճախում որակով երաժշտություն և ռաժոկով շալվար հագած երիտասարդ կատարող աղջիկներին դիտելու համար:

Սա ապացուցելու համար, եկեք մի բան փորձարկենք:  Վերցրու Հայաստանի, Երևանի ամենահայտնի խարիզմատ եկեղեցիներից մեկը, և բոլոր երաժշտական գործիքները 2 ամսով ամբողջովին անջատիր, և տես թէ արդյոք այդ եկեղեցին կդիմանա:  Բազում առողջ եկեղեցիներ, որոնք ոչ հսկայական երգչախումբ ունեն ու ոչ էլ կատարելագործված երաժշտություններ, հաճախ նրանց սովորական երաժշտական գործիքները կամ միկրոֆոնային սիստեմը խափանվում է, և նրանք առանց որևէ մի վշտի ու ողբերգության շարունակում են իրենց կիրակնօրյա երկրպագական կարգը և փառաբանությունները:

Եթե Սուրբ Հոգին չի կարող առանց բարձրախոսների և երաժշտական գործիքների մարդկանց երկրպագության առաջնորդել, ապա այս եկեղեցիներում մարդիք այնքան կախված են էլեկտրական գիթառների և մնացած խայտաբղետ երաժշտական ոճերին, մարդկանց մեջ հոգևոր զգացմունքներ առաջացնելու համար, ապա սա սուտ կամ ամենալավ դեպքում մակերեսային կրոն է:

Այս երկրորդ կետին նաև կարելի է ավելացնել ժամանակակից ոճով կառուցված և լուսավորված բեմը, ինչպես արդեն վերը նշեցինք:  Հայաստանում ժողովրդի մեծ մասը իրենց բնակարաններում նույնիսկ պարկետ ու մետլաղ չունեն.  Այս եկեղեցիներ հաճախելով նրանք իրենց կարճ ժամանակով հարուստ և կլասով մի կազմակերպության մասն են զգում:  Հոգեբանական վերելք են ապրում:

Քրիստոնեական եկեղեցում երաժշտությունը չէ էական մասնիկը, այլ ուսուցումը:  Ուսուցման միջոցով է որ մենք կարող ենք մեկս մեկին քաջարելել և հանդիմանել:  Ու ոչ թէ ռոմանտիկայով զբաղվել, զգացմունքների մեջ խրված:

Կողոսացի 3:16-ը ասում է որ մենք պետք է ուսուցենք և հանդիմանենք մեկս մեկին, իմաստությամբ, սաղմոսների, հիմների, և Հոգուց բխած երգերի միջոցով:

 

  1. ԽՐԱՏԻ / ԴԻՍՑԻՊԼԻՆԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Եկեղեցին պետք է զորեղ կերպով դեմ կանգնի շնության, պոռնկության, ատելության, և կեղծիքի դեմ:  Այս կետը անհնարինին մոտ մի բան է այն կրոնական սիստեմների մեջ որոնց հիմքը նեխած է:  Խարիզմատ եկեղեցիներում այս տեսակի լուրջ մեղքերը շատ ավելի տարածված ու սովորական բան են քան թէ իրականում մարդկանց է հայտնի:  Հայաստանի խարիզմատ եկեղեցիներում ամուսնալուծությունների, շնությունների, պոռնկությունների քանակը հսկայական է:  Եվ եթե անձնապես ծանոթ ես նրանցից շատերին ապա նկատած կլինես որ նրանց քարոզած սեր, հավատարմություն, խաղաղություն ասած բաները բոլորովին դատարկ են, քանի որ այս նույն մարդիկ ատելությամբ և թշնամությամբ են լցված իրենց մոտիկների և շրջապատի մարդկանց հանդեպ, ու հաճախ իրենցից բացի բոլոր մնացածներին են մեղադրում դրա համար:

Վշտալի փաստ է որ Ավստրալիայի Հիլսոնգ եկեղեցու և երաժշտությունը, և քրիստոնեական հավատքի նրանց մոտեցումը իրենց գայթակղությամբ ներխուժել են Հայաստան, այդ եկեղեցիները արտաքինից գեղեցիկ գույներով ներկելով և ներսից ժանտախտով վարակելով:

Եթե ինչ որ մեկը դեռևս կասկածներ ունի ու անձնապես վիրավորված է զգում որ մենք Հիլսոնգին այսպիսի լույսի տակ ենք ներկայացնում, ապա նրանք ներքևում կարող են նայել Հիլսոնգի կատարած Լուռ Գիշեր, Սուրբ Գիշեր Երգը (Silent Night, Holy Night), թող որ յուրաքանչյուրը իր աչքերով դատի թէ Հիլսոնգի երգչախումբը կազմված է սուրբ հավատացյալներով թէ պիղծ պոռնիկներով:  Դիտելու համար սեղմեք ներքևի նկարը:

 

Հիլսոնգը և Պղծությունը

Հիլսոնգը և Պղծությունը

Կամ այցելեք այս կայքը

http://www.piratechristian.com/museum-of-idolatry/2015/12/hillsongs-sleazy-silent-night

 

 

Գալուստ Զաքարյան